Կանգնեցրեք ժամանակը. Instagram-ի նոր աստղը 95-ամյա ավստրուհին է
Էյջիզմի համակիրներ, պաշտպանվեք: Instagram-ում նոր աստղ է հայտնվել: Սուպերմոդայիկ 95-ամյա Էրնեստինա Շտոլբերգը ավստրիացի սովորական թոշակառու է: Չնայած տարիքին նա ոչ միայն ոճի իդեալ է դարձել, նաև Park ամսագրի դեմքն է: Նրա Instagram-ին հետևում է ավելի քան 15 հազար մարդ:
Բայց մինչև վերջերս Էրնեստինան կամ պարզապես Էրնին, ինչպես նրան փաղաքշաբար անվանում են մտերիմները, չէր էլ կարող պատկերացնել նման հայտնիության մասին: Նրա աստղային հաջողության պատմությունը սկսվեց մի սովորական, առօրյա զբոսանքից: Շտոլբերգը կանգնում է Վիեննայի խանութներից մեկի ցուցափեղկի մոտ շանը սիրելու: Կենդանին, պարզվում է, այդ խանութի տիրոջն էր: Նա էլ հրավիրում է տարեց կնոջը փորձելու իրենց հագուտսներից մի քանիսը: Այդպես լուսանկարում են Էրնիի լուքերը ու հիանում: 95-ամյա Էրնին դառնում է այդ բուտիկի դեմքը, հետո նրան ձեռքից ձեռք են սկսում խլել մոդելային գործակալները:









Կարդա նաև
Newmag-ը հայերեն է հրատարակել խաղաղաշինության ոլորտի ամերիկահայ մասնագետ Հրայր Պալեանի «Անավարտ խաղաղություն» գիրքը (թրեյլեր)
«Մի՛ վախեցիր»-ը՝ 20 տարի անց. գրքի և ֆիլմի քննարկում ստեղծագործական թիմի հետ (լուսանկարներ)
Գոնկուր Հայաստանի 2025-ի հաղթողը լիբանանցի գրող Շարիֆ Մաժդալանիի «Անուններն արքաների» վեպը (լուսանկարներ)
Newmag-ը Արմենիայի եթերում ներկայացրել է «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկար» հուշագրությունը (տեսանյութ)