BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[newstory] Անցյալի կնիքը. «Լիլիա» (մաս 5-րդ)

[newstory] Անցյալի կնիքը. «Լիլիա» (մաս 5-րդ)

Լիլիայի զանգն անսպասելի չէր։ Չէր ասի, թե սպասում էր որ կզանգի, բայց, այնուամենայնիվ, թվում էր։ Ընթրիքի հրավերը բավական տեղին էր, մենակ չէր ուզում մնալ սեփական խոհերի հետ։ Café di Roma-ն բավական հաճելի վայր էր՝ երկուսով նստելու համար։ Հաճելի երաժշտությունն ապահովում էր ներդաշնակ մթնոլորտ, սրան լրացնում էր ճաշակով ու համեղ խոհանոցը։
-Կպատմե՞ս մի փոքր քո մասին։
-Իմ մասին պատմելու բան, առանձնապես չկա։ Հենց մի «փոքր է»՝ իսկ դա քեզ դժվար հետաքրքրի։
-Իսկ ինձ ամեն ինչ է հետաքրքրում քո մասին՝ նույնիսկ այդ «փոքր»-ը։
- Լիլիա, մեր հանդիպման առաջին օրը դու թույլ տվեցիր քեզ հետ նստել նույն սեղանի մոտ՝ իմ մասին ոչինչ չգիտեիր։ Բայց թույլ տվեցիր։
- Քո մեջ կար մի բան, որ թույլ տվեց՝ վստահեմ, ու՝ չսխալվեցի։
- Նախ՝ մենք ընդամենը երկու անգամ ենք հանդիպել, ինչը բավական քիչ է՝ մարդու մասին կարծիք կազմելու համար։
- Իսկ ես սովորաբար  քչերին եմ վստահում, բայց քեզ՝ առաջին հայացքից վստահեցի, գուցե դա արդեն բավական է՝ ինտուիցիայիս վստահելը։ Միակ տարօրինակությունն այն է, որ մինչև հիմա մենակ ես, իսկ դա անհասկանալի է։ Մի՞թե մինչև հիմա որևէ մեկին չես հանդիպել, ու հետ կկարողանայիր կապել կյանքդ։
- Երբեմն մենք չափազանց քիչ ենք արժևորում մեր ունեցածը, իսկ երբ սկսում ենք արժևորել՝ ուրիշին է պատկանում արդեն, կամ, առհասարակ, չի լինում։
- Գիտես, կարծում եմ, որ եթե ինչ-որ մեկը քոնն է՝ նա կմնա քոնը։ Եթե արդեն քոնը չէ՝ պետք չէ նրա հետևից ուղղակի ափսոսալ։ Մի´ ապրիր անցյալով, Չե´սկո։ Շուրջդ կյանքը շարունակվում է, իսկ ինքդ պարփակվել ես անցյալիդ մեջ՝ անիմաստ տանջելով ինքդ քեզ։
- Անցյալը մենք ենք, անցյալը մոռանալ՝ կնշանակի ինքներս մեզ մոռանալ․․․
- Դու այնքան հեշտ ես խորհուրդներ տալիս ուրիշներին՝ անձնականի հարցում, իսկ  քո պարագայո՞ւմ։ Սահմանափակվել անցյալով։ Անցյալը մոռանալը դեռևս քո գոյի մոռացումը չէ, բայց դու հիմա կոնկրետ քեզ ես մոռացել։ Երբ այդ մոռացումն օգնում է նոր սկիզբ դնելուն՝ պետք է մոռանալ։ Դու խուսափում ես աչքերիս մեջ նայել, խուսափում ես ցանկացած կնոջ աչքերի մեջ նայելուց՝ այնտեղ զգացմունք չտեսնելու համար․․․
Ֆրանչեսկոն հասկանում էր աղջկա խոսքերի իրավացիությունը։ Հասուն, անգամ՝ պատկառելի տարիք ուներ, իր տարիքի տղամարդիկ վաղուց արդեն ընտանիք, երեխաներ ունեին, իսկ ինքը դեռևս Ջուլիա է փնտրում ինչ-որ մի տեղ։ Ինչո՞վ է նույն Լիլիան զիջում Ջուլիային։ Երկընտրանքը կռիվ էր տալիս ներսում։ Փորձում էր կայացնել որոշում, որն ուղղակի լավագույն տարբերակը կլիներ երկուսի համար էլ։ Ներքին զգացողություններնն ուղղակի արտացոլվել էին հայացքում։ Բերանից դուրս թողնելով սիգարի ծուխն՝ օդում օղակներ էր գծում, ու մինչ վիսկիի ևս մի կում կաներ՝ Լիլիան ուղղակի համարձակվեց համբուրել Չեսկոյի շուրթերը՝ տուրք չտալով ավելորդ ձևականություններին։
-Գիտես՝ սիրում եմ քեզ, ուզում եմ կողքիդ լինել, միշտ, ուզում եմ ստիպել, օգնել՝ մոռանաս անցյալդ։
-Լիլիա, ես քեզ ոչինչ չեմ կարող խոստանալ, դու երիտասարդ, գեղեցիկ, խելացի․․․
-Մի´ շարունակիր։ Ես ոչինչ չեմ պահանջում, ուղղակի՝ մի փոքր ժամանակ։
-Երեխա, հիմա´ր երեխա․․․ Գուցե դո՞ւրս գանք։
- Հյուրանոց չեմ ուզում գնալ․․․
- Կարող ենք իմ տուն գնալ՝ մի-մի գավաթ շամպայն կխմենք։
-Նշելու առիթ կա՞։
-Մեր ծանոթությունը կնշենք՝ ուշացումով։
-Հիանալի է։
Տաքսին մոտեցավ։ Ֆրանչեսկոյի տուն գալն ուղղակի խենթացրեց աղջկան, հրճվանքը խեղդում էր։ Մեքենայի դանդաղ ընթացքն ու չքնաղ Հռոմի աննկարագրելի լույսերը արտաքին ազդակ հանդիսացան Ֆրանչեսկոյի մտայնությունների ու խոհերի ծավալման համար։ Ո՞վ է այս աղջիկը, որտեղի՞ց նա հայտնվեց, ու ի՞նչ գիտի ինքը նրա մասին առհասարակ, նա էլ՝ իր մասին։ Միգուցե սա անժամանակ ու ոչ տեղնի հանդիպում էր, որի հետագա արգացմանն ինքը խթանում է՝ անլուրջ ու անհեռատես քայլերով, սակայն այսօր նրան պետք է որևէ մեկը՝ մենությունը լցնելու համար։ Ջուլիայի հայտնվելուց հետո, առավել քան երբևէ, հասկացավ, թե ինչքան ճնշող է իր մենակությունը։  Մեքենան կանգնեց։ Մինչև նախասրահ հասնելը տևեց վայրկյաններ։ Գինուց հետո շամպայնն ուղղակի կասեցրեց բանականությունը։ Չեսկոն ուղղակի ուղեկցեց Լիլիային մինչև հյուրերի սենյակ ու փորձեց հրաժեշտ տալ, երբ աղջիկն ուղղակի հրավիրեց՝ խնդրեց՝ «Մնա՜»։ Որոշեց մնալ։ Ի վերջո՝ շատ բան չէր նաև Լիլիայի խնդրածը՝ փոխադարձ հարաբերություններ՝ առանց փոխադարձ պարտավորությունների, ու երբեմն մեր մղումները կարող են գերազանցել գիտակցությանը՝ փոխադարձ զգացողությունների հանդիպելով։ Դուռը փակելով՝ Լիլիան ուղղակի ընկավ Ֆրանչեսկոյի գիրկը։ Մինչև կհասնեին մահճակալին՝ ճանապարհին թողեցին իրենց ամբողջ հանդերձանքը։ Ննջարանը Լիլիայի համար դրախտի էր վերածվել։ Այնտեղ միայն երկուսով էին, մի աշխարհ, որտեղ միայն երկուսն էին, չկային խանգարողներ, մերկ էին ամբողջովին՝ դրախտի բնակիչների պես ու վայելում էին իրար՝ առանց կողմնակի անձանց։ Գիշերը տևեց երկար, հաճույքով ու սիրով լի։                    

* * *


Արևի առաջին շողերն ուղղակի ընկան Չեսկոյի դեմքին։ Արթնացել էր լրիվ անծանոթ վայրում։ Առաջին հայացքից իր տունն էր, իր սենյակներից մեկը, սակայն զգացողությունները միանգամայն այլ էին։ Ծածկված չէր ու սեփական մերկությունից ամաչելով՝ լիովին սթափվեց։ Հիշեց անմոռանալի գիշերը, սկսեց խորհել միայն Լիլիայի մասին։ Սեփական տունը նոր ընկալմամբ էր ներկայանում իրեն։
Լիլիան փրփուրով լոգանք էր ընդունում։ Երջանիկ, սիրված էր զգում իրեն։ Դուրս եկավ, չորացավ, հարդարեց մազերն ու վրայից գցելով սրբիչը՝ հատուկ հագավ Չեսկոյի վերնաշապիկը, որ դեռ գիշերվանից հատակին ընկած էր։ Մտավ սենյակ՝ հագին միայն Ֆրանչեսկոյի ճերմակ վերնաշապիկը։ Չկա երևի կնոջ ավելի ցանկալի, սեքսուալ արտաքին, քան միայն տղամարդու վերնաշապիկով մերկությունը ծածկած կինը։ Համաչափ կոնքերն ու սլացիկ մարմինը, գլխին հավաքած մազերից ազատված նուրբ պարանոցը, համաչափ ոտքերը Չեսկոյի կրկին անգամ ստիպեցին հավատալ իր ճաշակի անթերիությանը։
- Բարի լույս, չէի կարծում, թե արթնացած կլինես, եկա՝ վարագույրը քաշեմ, որ լույսն աչքերիդ չընկնի։
- Ապրի իմ մտածող աղջիկը, իսկ հիմա, գուցե սո՞ւրճ կտայիր։
- Արդեն քեզ պահում ես խիստ ամուսնու նման՝ առավոտյան սուրճ, անկողնում։ Լավ՝ միայն համբույրից հետո։
- Իսկ դու հմուտ տանտիրուհու՝ ազատ ու անկաշկանդ պահվածքովդ։ Դա, ամեն դեպքում, ինձ դուր է գալիս։
Լիլիան գնաց սուրճ բերելու, Ֆրանչեսկոն հայացքով հետևեց հեռացող աղջկան, հիացավ կատարյալ ու սլացիկ մարմնով, այն մարմնով, որը մի գիշերվա մեջ այնքան մոտ, այնքան սիրելի էր դարձել, որի մեծ մասը ծածկված էին եղել իր համբույրներով։
Մի քանի ժամից կլինի հյուրանոցի կոնֆերանս-սրահում, կխոսի բարոյականությունից, կփիլիսոփայի, կնայի Ջուլիայի աչքերի մեջ։ Սիրային եռանկյունու կազմավորումն իրեն բնավ հաճելի չէր լինի, ու լավագույն տարբերակն, իրոք, անցյալի կնիքը ջնջելն է։ Ջուլիան դեռ սիրում է իրեն, նույնիսկ հիմարը դա կհասկանա, բայց նա մայր է, կին է, իսկ ինքն ազատ է՝ առանց բարոյական պարտավորվածության։
-Սա ձեր սուրճը, հուսամ՝ քաղցր եք խմում,- սենյակ մտավ Ջուլիան՝ սուրճ բերելով։
- Իսկ դու աշխարհի ամենահմայիչ ու ցանկալի մատուցողուհին կլինեիր։
- Ես կհամաձայնեի լինել միայն քո անձնական մատուցողուհին՝ թեկուզ քսանչորսժամյա աշխատանքային օրավ։ Միայն թե՝ աշխատավայրը քո տունը պետք է լիներ։
- Կփորձեմ օգնել՝ աշխատանք գտնելուդ հարցում, չեմ խոստանում։
- Հուսամ՝ մրցակցությունը շատ մեծ չէ։
-Բնավ, բայց սուրճը դառն է՞,- առաջին կումից հետո չշարունակեց Չեսկոն։
-Հիմա կքաղցրացնեմ,- ու Լիլիան նստեց ուղղակի պառկած Ֆրանչեսկոյի գիրկը։ Գիշերվա տարփանքը շարունակվեց ևս մեկ ժամ, որից հետո միասին լոգանք ընդունեցին ու դուրս եկան։ Հերթական սեմիանարին էր պետք շտապել։


Կարդացեք նաև․



Ֆրանչեսկոն առաջին անգամ ապրեց սեփական ընտանիք ունենալու պրակտիկան՝ առավոտյան սիրելիի կողքին արթնանալու, օրն առույգ ու սիրած սկսելու, առավոտյան՝ հագեցած օրվա պլան կազմելու բերկրանքը։ Վերջին տարիներին բազմաթիվ սիրուհիներ էր պահել, որոնք ուղղակի միանգամյա օգտագործման էժանագին տռփամոլներ էին։ Իսկ կնոջ տռփամոլությունը բարոյական անկման գագաթնակետն է։ Այս առավոտն ուղղակի նոր սկիզբ դնելու գաղափարը տվեց։ Գաղափարները միշտ էլ խոստումնալից են, դրանք սքանչելի են․․․ երբ դեռևս գաղափար են։   

Հեղինակ՝ Աբրահամ Ավագյան





Նյութը կարող եք քննարկել newmag-ի Telegram ալիքում





 

Տարածել