Վարչապետի ուղիղ կապը. Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը դեմ ճանապարհներ փակելուն
- Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Հայաստանում պետք է լինի ՀԴՄ-ի դիկտատուրա: Այսինքն` չպետք է լինի որեւէ բիզնես, որը ՀԴՄ չտրամադրի հաճախորդին: Առաջիկայում նախատեսված հարկային բարեփոխումներով տարեկան մինչեւ 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսը կազատվի հարկերից, բայց դրա համար անհրաժեշտ է, որ բոլորը տրամադրեն ՀԴՄ կտրոններ:
- Վարչապետը անդրադարձել է նաեւ Հայաստանում անցկացվող բողոքի ակցիաներին ու ճանապարհ փակելու պրակտիկային: Նիկոլ Փաշինյանի տպավորությամբ Էջմիածնում տեղի ունեցող գործընթացներն ուղղորդում են տեղական կլանները: Նա անթույլատրելի է համարում ցուցարարների կողմից ճանապարհ փակելը:
- Անդրադառնալով Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելուն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դատարանի այդ որոշումը իր սրտով չէ, սակայն դա չի նշանակում, որ նախաքննությունը չի շարունակվելու եւ գործը դատարան չի մտնելու:
- Նիկոլ Փաշինյանը անընդունելի է համարել փաստաբանների նկատմամբ իրականացվող հալածանքները: Նա հայտարարել է, որ չի կարելի փաստաբաններին նույնացնել մեղադրյալների հետ եւ արդար դատաքննության շահերից է բխում, որ բոլոր մեղադրյալներն ունենան փաստաբաններ: Մի քանի օր առաջ բողոքի ակցիայի մասնակիցները արգելափակել և վնասել էին Մանվել Գրիգորյանի պաշտպանի մեքենան:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)