Nissan Pathfinder 2017. Ավելի շքեղ, սլացիկ և պատրաստ նոր մարտահրավերի
Վերափոխված թափարգելները, արտահայտիչ կոպոտը, նորաոճ լուսարձակները և իհարկե նոր գունային երանգները դարձնում են մեքենան ավելի շքեղ, սլացիկ և պատրաստ նոր մարտահրավերի: Ինչ վերաբերում է նոր Pathfinder-ի ինտերիեր դիզայնին, ապա Nissan-ն իր հաճախորդներին է պարգևում ոճային և անմոռանալի ուղևորություն:
Կաշեպատ նստարանները, փայտյա երեսպատումները, քրոմապատ դետալներն ընդամենը մի քանիսն են առաջարկվող հարմարություններից: Այժմ Nissan Pathfinder-ն արդեն իսկ բազային տարբերակում առաջարկում է ութ դյույմանոց սենսորային էկրան՝ լրացուցիչ բարձրախոսով, USB միացումով և կատարելագործված մոնիտորով:
Նոր Nissan Pathfinder-ը հագեցված է վերահսկողության ամենաժամանակակից համակարգերով: Դրա խելացի տեխնոլոգիաները նախատեսված են զանազան ճանապարհային իրավիճակները վերահսկելու համար: Չորս տեսախցիկները տալիս են Ձեր մեքենայի իրական 360-աստիճան պատկերը և հնարավորություն՝ էկրանն ընտրողաբար բաժանելու առջևի, հետևի և կողային տեսադաշտի պատկերների խոշոր պլանների: Սա թույլ է տալիս նաև ավելի լավ պատկերացում կազմել ավտոմեքենայի շրջակայքում կատարվող իրադարձությունների մասին:
Այսպիսով Nissan Pathfinder-ը առանձնանում է բացառիկ ամրությամբ և դիմացկունությամբ: Այն հատկապես կհետաքրքրի նրանց, ովքեր գերադասում են ընտանեկան հանգիստը, ճանապարհորդություններն ու ընկերական արկածները:
Հայաստանում մոդելի մասին առավել մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ՝ այցելելով կամ զանգահարելով Nissan ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ՝ «Մուրան» ընկերություն:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան