ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն. «Դու չե՛ս կարող

[Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն. «Դու չե՛ս կարող փոխել մարդկանց»

Դա կարող է լինել ձեր ընտանիքի անդամը: Հնարավոր է, նա կոտրված է ու չի հավատում սեփական ուժերին: Ամեն անգամ, երբ տեսնում եք նրան` հաճոյախոսում եք, խրախուսում ու փորձում մոտիվացնել, իսկ մտքում ասում եք` «Եթե միայն նա հավատար ինքն իրեն»:
Կամ գուցե այդ մարդը ձեր ընկերն է: Գուցե նա ամբողջ օրը խմում է, դավաճանում կնոջը, աննպատակ ծախսում: Դուք նրան քաշում եք մի կողմ ու ասում` հավաքվի՛ր: Կամ գուցե նրան պարտքով գումար եք տալիս ու փորձում հասկանալ: Հետո մտքում կրկնում` «Եթե միայն խելքը գլուխը հավաքեր»:
Մենք անընդհատ մտածում ենք` «ինչպե՞ս փոխեմ նրան»: Եթե միայն նա կարողանար անել այս բանը, ամեն ինչ շատ ավելի լավ կլիներ:
Պատասխանը ցանկացած իրավիճակում հետևյալն է. Դուք չե՛ք կարող մարդկանց փոխել:
Կրկնե՛ք: Դուք չեք կարող փոխել: Դուք կարող եք ոգեշնչել նրանց կամ կարող եք աջակցել նրանց, բայց չեք կարող ստիպել կամ համոզել:
Ինչ-որ մեկին ինչ-որ բան ստիպելը, նույնիսկ լավ մտադրությամբ, նշանակում է այս կամ այն կերպ հարկադրանք և մանիպուլյացիա: Սա նշանակում է խառնվել նրանց կյանքին և խախտել անձնական տարածքի սահմանները: Հետևաբար, առանց գիտակցելու` փչացնել այդ մարդու հետ ձեր հարաբերությունները:
Փոխվելու համար մարդը պետք է գիտակցի և վստահ լինի, որ փոփոխության հեղինակն ինքն է, փոխվելն իր ցանկությունն ու ընտրությունն է, և ինքն է կառավարում դրա իրագործումը: Հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի:
 Ինչպե՞ս կարող եք օգնել մարդկանց
Այսպիսով, եթե չեք կարող մարդկանց ստիպել փոխվել, և նրանց կյանքին միջամտելը սխալ է, ապա ի՞նչ կարող եք անել:



Կարդացեք նաև.




  1. Առաջնորդեք օրինակով


Ցանկացած մարդ, որը որևէ մեծ փոփոխություն է արել իր կյանքում, հաստատ նկատել է դրա ուղղակի ազդեցությունը մարդկանց հետ հարաբերություններում: Դուք որոշում եք թողնել խմելը և չգնալ փարթիների: Հանկարծ ձեր ընկերները, որոնց հետ առաջ խմում էիք, մտածում են, թե դուք անտեսում եք իրենց կամ «չափից լավն եք» իրենց հետ շփվելու համար: Բայց երբեմն, շատ հազվադեպ, այդ ընկերներից մեկն ինքն իրեն մտածում է` «գուցե ես էլ պիտի թողնեմ խմելը»: Եվ նա փոփոխության մաս է դառնում ոչ այն պատճառով, որ դուք եք միջամտել, այլ որովհետև ձեր օրինակն է ոգեշնչել:

  1. Պատասխաններ տալու փոխարեն, ավելի լավ հարցեր տվեք


«Դու պիտի պայքարես բարձր աշխատավարձի համար» ասելու փոխարեն կարող եք ասել` «Ըստ քեզ, քո աշխատանքին համարժե՞ք են քեզ վճարում»: Մարդիկ պատասխանների ակնկալիքով կգնան հոգեբանի մոտ, և ավելի շատ հարցեր կառաջանան: Մարդկանց հարցեր տալը բարդ է, բայց օգտակար:

  1. Օգնություն առաջարկեք՝ առանց նախապայման դնելու


 Պետք է հարգել մարդկանց՝ ինքնուրույն որոշումներ կայացնելը: Ամենալավ բանը, որ կարող եք անել, տեղեկացնելն է, որ պատրաստ եք օգնել, եթե ձեր կարիքը լինի: Դասական` «Գիտեմ, որ բարդ վիճակում ես: Եթե կուզես խոսել, պարզապես ասա» արտահայտությունը լավագույն լուծումն է:

Հոդվածի աղբյուր՝ markmanson.net





Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում





 

Տարածել