[Իրականում` ոչ] Քաղաքից պե՞տք է հանել «աղմկոտ» օբյեկտները
Ազգային ժողովն այս շաբաթ քննարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց մի օրինագիծ, որով կսահմանափակվի հեստապարային ակումբների, կարաոկեների, դիսկոտեկների, սաունաների, բաղնիքների և շոգեբաղնիքների գործունեությունը: Կարգելվի այս օբյեկտների տեղակայումը բազմաբնակարան շենքերի, կրթական, պատմամշակութային և բժշկական հաստատությունների տարածքներում: Այսինքն այս օբյեկտները գրեթե դուրս կբերվեն քաղաքից:
Իրականում սա սպասված օրինագիծ էր, որովհետև քաղաքային բնակչության համար այս «աղմկոտ» ակումբների հարևանությամբ ապրելը` ճակատագիր է: Կարող ես թվացյալ անաղմուկ թաղամասում բնակարան գնել, բայց մինչև կավարտես տան նորոգումը, շենքի առաջին հարկում կբացվի հեստապարային ակումբ ու վերջ` քաշվեցիր: Ստիպված ես հանդուրժել հարբած տղամարդկանց գիշերային աքլորակռիվները, թունդ հայհոյանքները, սեքսուալ լիբիդոյով տառապող թինեյջերի ջիպի բռռոցը:
Այս աղմկոտ օբյեկտները պետք է դուրս բերել քաղաքից, որովհետև դրանք խաթարում են հասարակական անդորրը: Այսինքն` բնակելի թաղամասերում աղմկոտ օբյեկտների ներկայությունն ինքնին խախտում է մարդու անխռով կյանքի իրավունքը: Յուրաքանչյուր քաղաքացի` անկախ իր բնակության վայրից, լիարժեք հանգստի իրավունք ունի:
Յուրաքանչյուր քաղաքացի` անկախ իր բնակության վայրից, լիարժեք հանգստի իրավունք ունի:
Իսկ այս օբյեկտների հարևանությամբ ապրելը թույլ չի տալիս իրացնել այդ հիմնարար իրավունքը:
Այս օբյեկտները պետք է դուրս բերել քաղաքային բնակավայրերից, որովհետև իրականում դրանք այլ նպատակի են ծառայում: Այդ օբյեկտների ցանկը նույնիսկ աղքատիկ է` պետք է մեծացնել: Այս առիթով մի պատգամավոր առաջարկեց ցանկում ավելացնել մերսման սրահները, մեկ այլ պատգամավոր` հոսթելը մոթելի հետ շփոթելով, առաջարկեց ցանկում ավելացնել նաև հոսթելները: Բայց իրականում հիմնական մտահոգությունն այն էր, որ այդ օբյեկտները իրենց նպատակին չեն ծառայում և վերածվել են թաքնված հասարակած տների:
Կարդացեք նաև.
- Գնաճը սարսափելի՞ է
- Պետությունը պե՞տք է վճարի մարզերից ընտրված պատգամավորների բնակարանի վարձը
- Հայաստանը պե՞տք է Իսրայելից զենք գնի
Բայց` քաղաքից պե՞տք է հանել «աղմկոտ» օբյեկտները. իրականում` ոչ
Ոչ, որովհետև այս քայլով պետությունը միջամտում է բիզնեսին: Այս օբյեկտները պահանջում են երկարատև ու մեծ ներդրումներ: Բիզնեսմենը մեղավոր չէ, որ պետությունը ժամակին չի արգելել այդպիսի բիզնես ծավալել այդ վայրում: Գործարարը հենց տվյայ վայրը հաշվի առնելով է պլանավորել իր բիզնեսը: Արգելելով` պետությունը ուղիղ հարվածում է բիզնեսմենի գրպանին: Հենց այսպիսի պատմություններն են, որ խանգարում են ձևավորել ներդրումային միջավայր: Հենց սա է պատճառը, որ բիզնեսի համար կանխատեսելի չէ իշխանության վարքը:
Հենց սա է պատճառը, որ բիզնեսի համար կանխատեսելի չէ իշխանության վարքը:
Ցանկացած պահ որևէ կամայական որոշմամբ կարող ես զրկվել քո բիզնեսից:
Մյուս խնդիրը հենց այդ օբյեկտների բովանդակությունն է: Հեստապարային ակումբները, դիսկոտեկներն իրոք աղմկոտ օբյեկտներ են և կարող են խաթարել շրջապատի մարդկանց անդորրը, ապա հասկանալի չէ շոգեբաղնիքների և բաղնիքների տեղափոխման հիմնավորումը: Բաղնիքի ու շոգեբաղնիքի աղմուկը ո՞րն է` ցնցուղի ձա՞յնը, թե՞ լողավազանի չլմփոցը:
Բաղնիքի ու շոգեբաղնիքի աղմուկը ո՞րն է` ցնցուղի ձա՞յնը, թե՞ լողավազանի չլմփոցը:
Հերթում մերսման սրահներն են, պատգամավորների պատկերացմամբ դրանք էլ են աղմկոտ, իսկ գուցե ժամանակն է անցնել հիջաբի՞:
Հիմա` քաղաքից պե՞տք է հանել «աղմկոտ» օբյեկտները
Իրականում պետության պարտականությունն է հետևել այդ օբյեկտների բովանդակությանը, որ ամեն մեկը ծառայի իր նպատակին: Այսինքն` սաունան, բաղնիքը կամ մերսման սրահը ռիսկային օբյեկտներ չեն, ու դրանցում ոչ մի վատ բան չկա, եթե ծառայում են իրենց իրական նպատակին: Պետությունը հենց դրա համար է, որ թույլ չտա այդ օբյեկտները չվերածումը հասարակած տների: Այս օրինագծով ստացվում է, որ եթե չկա շոգեբաղնիք, չկա դիսկոտեկ, ուրեմն չկա նաև խնդիր:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։