[newphone] NOKIA-ն ներկայացրել է իր ամենապոպուլյար N3310 հեռախոսի նոր մոդելը
Բարսելոնայի Համաշխարհային բջջային կոնգրեսի ժամանակ (MWC 2017) ներկայացրեցին լեգենդար Nokia 3310 հեռախոսի նոր տարբերակը: Այն արտաքանապես շատ նման է իր նախորդին, բայց, սուր անկյուններ էլ չունի, չափերով ավելի փոքր է և ավելի բարակ: Նոր մոդելը կպահպանի միայն իր նախորդի անունը, սակայն կաշխատի Nokia's Series 30+ պլատֆորմի վրա: Հեռախոսը համալրված է 2.4 դյույմանոց QVGA դիսփլեյով, 2 մեգափիքսել հզորությամբ տեսախցիկով և microSD հիշողության կրիչով:
Հատկանշական է, որ նոր մոդելի վրա կլինի լեգենդար «Snake» խաղը, որը նոստալգիա կլինի շատերի մոտ, որոնք ժամանակին օգտվել են Nօkia-ի որևէ մոդելից: Ըստ վիճակագրության, հին մոդելի վաճառքի ընդհանուր ծավալը կազմել է ավելի 126 մլն հեռախոս, որն 9-րդ տեղում է ամենավաճառված սմարթֆոնների և հեռախոսների վիճակագրական ցուցակում: Այդ նույն ցուցակի ավելի բարձր հորիզոնականներում նույնպես շատ են ֆիննական ընկերության արտադրած հեռախոսները:
Կարդա նաև
Newmag-ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրել է բուլղարացի գրող Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարան» վեպը (տեսանյութ)
«Հույս ունեմ շուտով այցելել Հայաստան». Լուչիանո Վերնիկեն տեսաուղերձ է հղել հայ ընթերցողներին (տեսանյութ)
«Գիրք կարդալը դիմադրության ձև է». Գեորգի Գոսպոդինովը դիմել է հայ ընթերցողին
«Լեգենդների վերադարձը». Newmag Summerfest 2026-ը միավորեց գրքերը, սպորտն ու հազարավոր ընթերցողներին (լուսանկարներ)