Իրանի տարվա լավագույն բուժքույրը հայուհի է
Հայազգի բուժքույրն աշխատում է իրանական ծայրամասային Սպահան քաղաքում գտնվող Ալ- Զահրա կրթական և բժշկական ուսումնական կենտրոնում: Մասնագիտական բարձր պատրաստվածություն, հիվանդների նկատմամբ բարեխիղճ ու պատասխանատու մոտեցում՝ հենց այս հատկանիշներով է աչքի ընկել մեր հայրենակիցը ու վաստակել լավագույնի կոչումը:![]()
Ինչպես նշում է norjugha.ir կայքը, Անահիտը ծնվել է 1976 թվականին Ահվազ քաղաքում, որտեղ և ապրել է մինչև ամուսնությունը (2000թ): Սովորել է «Գարուն» հայկական նախակրթարանում, ապա «Րաֆֆի» և «Էֆատ» դպրոցներում:
Դպրոցն ավարտելուց հետո որոշել է սպիտակ խալաթ հագնել, և կրթությունը շարունակել է Ահվազի Բժշկական համալսարանում: Հիպոկրատի երդմանը հավատարիմ՝ արդեն 16 տարի Անահիտն աշխատում ու օգնում է մարդկանց «Ալ-Զահրա» հիվանդանոցում:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան