JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Observer. Ռուսաստանը և Պուտինը հաղթում են PR պատեր

Observer. Ռուսաստանը և Պուտինը հաղթում են PR պատերազմում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2015 թ-ին նոյեմբերի 5-ին Մոսկվայում հանդես եկավ ելույթով՝ «Արտասահմանում ապրող հայրենակիցների» 5-րդ Համաշխարհային կոնգրեսում:
Անկախ այն բանից, որ 2013թ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողությամբ ստիպեց Միացյալ Նահանգներին Սիրիայում գործողություններ չձեռնարկել Ասադի դեմ, կամ որ 2014թ-ին Ռուսաստանը զավթեց Ղրիմը՝ արևմուտքի միայն փոքրիկ միջամտությամբ, այժմ էլ պարզ է, որ «լրատվամիջոցների ու հանրային հարաբերությունների աշխարհում Ռուսաստանի «ուժեղ առաջնորդ» Վլադիմիր Պուտինը իր հավասարը չունի»:
Երբ ես առաջին անգամ գրեցի այս նախադասությունը, շատերը հույս ունեին, որ այն ճիշտ չէ: Սակայն, ինչպես ցույց են տալիս իրադարձությունները, ցավալիորեն ակնհայտ է, որ այժմյան Միացյալ Նահանգները թույլ է զինված նախկին ԽՍՀՄ-ին դիմակայելու համար:

Մաքիավելլիական այս հանճարը խաղում է շախմատ, մինչդեռ Ամերիկան՝ շաշկի:

Այս վերջին իրադարձությունների ֆոնին՝ Միացյալ Նահանգները նշանառում է RT-ը (Russia Today)՝ Ռուսաստանի պետության կողմից ֆինանսավորվող 24/7 հեռուստատեսային ցանցը, որը ամբողջ աշխարհով մեկ հեռարձակում է կաբելային և արբանյակային ալիքներ՝ անգլերեն լեզվով:  ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Դևիդ Կրամերը ՝ «Սենատոր Ջոն Մք Քեյնը Միջազգային առաջնորդության Ինստիտուտի անդամներից մեկը», այս շաբաթ մի երկարաշունչ հակառուսական ճառխոսք հրապարակեց The Washington Post -ում՝ շարադրելով մեկնաբանողական բնույթի մի հոդված հետևյալ վերնագրով. «Արևմուտքը պետք է գործողություններ ձեռնարկի Պուտինի PR մեքենայի դեմ»:  Պարոն Կրամերը քարոզում էր սառեցնել RT -ի ակտիվները, սակայն անտեսեց այն կարևոր փաստը, որ RT-ը  Ռուսաստանի պետական սեփականությունը չէ: Նա այնուհետև շփոթեց RT-ը «Россия сегодня»-ի հետ, որը բոլորովին այլ ու նախկինի հետ կապ չունեցող լրատվական գործակալություն է:
Պարոն Կրամերը կանխակալ կարծիք ու քամահրանք օգտագործելով ջանում է լռեցնել քննադատությունը՝ թշնամություն ստեղծելու նպատակով:  Նախքան արտահայտվելը նա չհոգաց իր գաղափարները ստուգելու հարցում: Իրադարձություններ են կատարվում խոսքի պատերազմում՝ մասնավորապես Ռուսաստանի նման հակառակորդի դեմ պատերազմում:
Մի մեկնաբանող հոդվածում Մարգարիտա Սիմոնյանը՝ RT-ի գլխավոր խմբագիրը, պատասխանեց. «Հաշվի առնելով, որ RT-ի սեփականությունը Ռուսաստանի պետական սեփականություն չէ, սա պետք է, որ միանգամայն անօրինական լինի...  Սակայն ինչու՞ հոգալ փաստերի կամ օրինականության մասին: Քանի դեռ RT-ին լռեցնելու և Ռուսաստանին պատժելու վտանգ կա, ցանկացած բան կպատահի»:

Տիկին Սիմոնյանը այնուհետև հետևյալ կարծիքն արտահայտեց. «Զավեշտալի է սակայն, RT-ը սահմանափակելու կոչերը հաճախ գալիս են այն կողմերից, որոնք փառաբանում են ժողովրդավարության ու բազմազանության արժանիքները: Այժմ նրանք ցանկանում են լռեցնել մի հազվագյուտ ձայն, որը տարակարծիք է իրենց նախընտրած ակնարկին»:
Ռուսական քարոզչամեքենան՝ Պուտինի կառավարության լիազորը, անգլերենով քարոզում է Ամերիկային [Սահմանադրության] Առաջին լրացումների իրավունքների մասին:  Կառավարության այս ակնհայտ հանդգնությունը, որը հաճախ դատապարտվում է կոպտության, հակառակորդներին բանտարկելու համար, և ավելի լայն հակաժողովրդվարական միջոցառումները ցույց են տալիս, թե որքան հաջողակ է Ռուսաստանը PR-ի հարցում:
Մեծ է հիպերբոլիկ կատաղությունը RT-ի նկատմամբ:  Նույնիսկ պետքարտուղար Ջոն Քերին էր տարակարծիք RT-ին՝ որպես «քարոզչական բարձրախոս», իսկ Էնդրու Լաքը, երբ ծառայում էր` որպես ԱՄՆ-ի Հաղորդումների ղեկավարողների խորհրդի նախագահ և RT-ին համարում էր գլխավոր քարոզչական մարտահրավերներից մեկը, որը բախվում է ԱՄՆ-ին Իսլամական պետության և Բոկո Հարամի հետ կապված հարցերում:  Պարոն Լաքը հետևյալն էր ասել The New York Times -ին. «Մենք կանգնած ենք մի շարք մարտահրավերների առաջ, որոնք գալիս են այնպիսի միավորներից, ինչպիսին է Russia Today-ը, որը առաջ է քաշում տեսակետ Միջին Արևելքում Իսլամական Պետության և այնպիսի խմբերի վերաբերյալ, ինչպիսին Բոկո Հարամն է»:
Ռուսաստանի քարոզչությունը ISIS տանջանքների, ավանդական բռնաբարության, դարձի չեկածների խաչման և թշնամիների գլխատման հետ համեմատելը առնվազն երեսպաշտություն է:

Դա անպատասխանատվություն ու անխոհեմություն է և ցույց է տալիս, թե որքան թույլ է զինված Ամերիկան արտաքին քաղաքականության այն մարտահրավերներին դիմակայելու հարցում, որոնք Ռուսաստանն է առաջ քաշում:
Հանրային կարծիքի համար պայքարում, երկիրը, որը սովորաբար դիտվում էր որպես հույսի, ազատության ու առաջընթացի առաջնորդ, ուղարկվել է երկրորդ ջութակի կարգավիճակի՝ ճանաչման ու գերիշխանության գլոբալ պայքարում:
Պարոն Պուտինի PR մեքենան ամեն անգամ անտեսում է ամերիկյան քարոզչամեքենան, և նրանք օգտագործում են ամերիկյան լրատվամիջոցները և ամերիկյան ժողովրդին դրան հասնելու համար:  Կրեմլի կողմից ֆինանասվորվող լրատվամիջոցները Ռուսաստանի կարծիքները ամերիկյան զանգվածներում տարածում են համացանցով կամ Մանհեթթենում տեղադրած հայտարարությունների տախտակներով՝ ներգործելով ամերիկացիների՝ ԱՄՆ-ի քաղաքականության նկատմամբ վերաբերմունքի վրա՝ այնպիսի հարցերում, ինչպիսիք են Իրաքի, Սիրիայի և Ուկրաինայի հարցերը:
Ո՞վ չի տեսել Պուտինի՝ ձիու վրա նստած առանց վերնաշապիկ լուսանկարը:  Եվ հանկարծ՝ նա մեմե է, ուժեղ մարդ, հակակշիռ՝ Օբամայի դեմ, ով հիմար ու թույլ տեսք ունի և խոնարհվում է Սաուդիան Արաբիայի Աբդուլլահ թագավորի առաջ, վարում է հեծանիվ մոր ջինսով և շրջում է աշխարհով մեկ՝ ներողություն խնդրելով ամերիկացիների գործողությունների համար:
Պուտինը վաղուց է յուրացրել PR-ը:  2013թ սեպտեմբերին, ամերիկյան մի PR ֆիրմայի օգնությամբ նա New York Times -ում մի մեկնաբանիչ հոդված գրեց, որը հորդորում էր ամերիկյան ժողովրդին ընդդիմանալ ԱՄՆ-ի՝ Սիրիայում ռազմական հարվածների նախաձեռնությանը: Միայն մեկ օր անց երևան եկավ նախագահ Օբամայի փրայմթայմ ճառը, որով կոչ էր արվում դիվանագիտական դադար` նախքան որևէ ռազմական գործողություն ձեռնարկելը Ասադի վարչակարգի դեմ:  Պուտինը ցուցադրաբար իրեն ներկայացրեց` որպես Սիրիայի պաշտպան և ժողովրդավարության կողմնակից, իսկ Ասադը մնում է իշխանության՝ չնայած Օբամայի՝ իր «կարմիր գիծը» չանցնելու զգուշացմանը:
Որպես հետևանք ISIS-ի այն հայտարարությանը, թե իրենք պայթեցրել են ռուսական Metrojet A321-ը՝ սպանելով ինքնաթիռի բոլոր 224 ուղևորներին՝ նախկին КГБ աշխատողը դեռ կպատասխանի:

Ռուսաստանի գործողությունները ի հայտ կգան առանց դրա բազմաթիվ ազգությունների հետ կոնսենսուսային բանակցությունների արդյունքում: Պարոն Պուտինը կգործի և այնուհետև կբացատրի ISIS-ի վտանգը և թե ինչպես իրենք պետք է պատասխանեն՝ ազատ աշխարհը պաշտպանելու համար:  Դեռ կտեսնենք ISIS-ի ջախջախումը՝ որպես համաշխարհային իշխանության ասպարեզում նրա հետագա հաղթանակ:
Մինչդեռ պարոն Օբաման կորցրել է ամերիկյան էքսեփշիոնալիզմի (բացառիկության) կարգավիճակը, իսկ Պուտինը հստակորեն պահպանում է իր՝ ռուսական իդեալը՝ Խորհրդային Միության անկումը անվանելով «20-րդ դարի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետ» և խոստանալով անել հնարավոր ամեն ինչ՝ աշխարհի վրա ռուսական գերշիշխանությունը վերականգնելու համար: Պարոն Պուտնի գերիշխանությունը կբխի այն քաղաքական իդեալից, որը ծաղկել է պարոն Օբամայի տակ. շփոթություն՝ Ամերիկայի խիզախության հարցում:
Պարզ, անվիճարկելի ճմարտությունն այն է, որ պարոն Պուտինը իր վերելքի ընթացքում վարպետորեն օգտագործեց աշխարհի լրատվամիջոցները, որպեսզի երեք տարի անընդմեջ դառնա Forbes -ի ամենահզոր մարդն աշխարհում: Պարոն Պուտինը ի ցույց է դնում, թե անպատժելիորեն անում է այն, ինչ գոհացնում է իրեն:  Նախագահ Օբաման իր թուրն է ճոճում, սակայն Ռուսաստանն իր տանկերն ու ռազմական ինքնաթիռներն է ուղարկում: Ամերիկյան Կայսրը հագուստ չունի, իսկ պարոն Պուտինը արագորեն տարածում է այդ փաստը:
Հուսանք, որ ամերիկյան հաջորդ նախագահը կհասկանա PR-ի նոր կանոնները:
 
 
 
 
 

Տարածել