60-անց կանանց չափազանց անկեղծ խորհուրդները 30-ամյա կանանց
Առաջարկում ենք Ձեզ հետևել իմաստուն կանանց խորհուրդներին, որոնք կյանքի մեծ փորձ են ունեցել և սովորեցնելու շատ բան ունեն: Մարգարեթը խնդրել է նրանց՝ խորհուրդներ տալ երիտասարդ կանանց: Խորհուրդ-մաղթանքներն այդքան էլ շատ չեն, բայց ամեն մեկը ոսկի է:
Ապրե՛ք ներկայով:
Դուրս եկե՛ք չորս պատերից և զբոսնե՛ք:
Գտե՛ք Ձեր հոբբին: Դա կլինի Ձեր փրկությունը:
Ազնիվ եղե՛ք ինքներդ Ձեզ հետ: Դա իսկապես դժվար է, բայց ի օգուտ Ձեզ է:
Մոռացե՛ք հասարակության մեջ ձևավորված տարիքային կարծրատիպերի մասին:
Մի անհանգստացե՛ք, որ մեծանում եք, անհանգստացեք այն բանի համար, որ ձանձրալի չդառնաք:
Բոլորն են ծերանում, և կարևոր չէ՝ վախենում եք դրանից, թե՝ ոչ: Ուղղակի ապրե՛ք:
Մի՛ դադարեք ներշնչանք փնտրելուց:
Կյանքը հասարակ բան է, բայց ապրելը երբեմն դժվար է: Սովորե՛ք, կարդացե՛ք, ճամփորդե՛ք:
Գնե՛ք դասական հագուստ: Դասականը միշտ մոդայիկ է:
Գումար մի ծախսե՛ք կոշիկի վրա, տղամարդիկ, միևնույնն է, ուշադրություն չեն դարձնում դրա վրա, նրանք նայում ենք Ձեր ծնկներին:
Ազատվե՛ք հին հագուստից, դեն նետե՛ք անպիտան իրերը:
Փայփայե՛ք հասարակ իրերը և մի՛ բարդացրե՛ք Ձեր կյանքը:
Ձեր հարազատների հետ վարվե՛ք այնպես, ինչպես որ կցանկանայիք, որ Ձեզ հետ վարվեն:
Սիրե՛ք անկեղծորեն և անձնվիրաբար:
Որոշե՛ք երեխա ունենալ այն ժամանակ, երբ իսկապես ուզում եք: Ճիշտ ժամանակ գոյություն չունի:
Կարեկցե՛ք ոչ միայն ուրիշներին, այլև ինքներդ Ձեզ:Որքան հնարավոր է շատ լուսանկարվե՛ք: Որոշ մարդիկ կգնան Ձեր կյանքից, իսկ լուսանկարները հավերժ կմնան Ձեզ հետ:
Սովորե՛ք ներել:
Մոռացե՛ք զայրույթն ու վրդովմունքը, հիշե՛ք միայն դրականը:
Վերահսկե՛ք ձեր մտերիմ շրջապատը, օտարների թույլ մի տվեք մտնել, դա շատ կարևոր է:
Գնահատե՛ք Ձեր ընտանիքը: Այն միշտ Ձեր կողքին է, միշտ Ձեզ օգնելու է՝ ինչ էլ որ լինի:
Երբեք մի՛ պառկեք քնելու, եթե զայրացած եք Ձեր, կամ Ձեր ընկերների վրա:
Ձեր մտերիմներին հաճախ ասե՛ք, որ սիրում եք նրանց:
30-ից հետո գալիս է Ձեր ծաղկուն տարիքը, բացահայտե՛ք Ձեր գեղեցկությունը:
Ժամանակը մի՛ վատնեք ու մի՛ անհանգստացեք բաների վրա, որոնք ի վիճակի չեք փոխել:
Վե՛րջ տվեք վատ հարաբերություններին, վատ մարդուն չեք փոխի:
Հոգ տարե՛ք ձեր մաշկի մասին, հաճախ ժպտացե՛ք:
Վստահե՛ք Ձեր ներքին ձայնին:
Ձեր մասին վատը մի՛ ասեք, նույնիսկ մի՛ մտածեք:
Սովորե՛ք ինքներդ Ձեզ վերաբերվել ինքնահեգնանքով: Ամեն ինչ սրտին մոտ մի՛ ընդունեք:
Մի՛ ձգտեք կատարելության, եղե՛ք եզակի:
Ձեր երեխային երբեմն թույլ տվե՛ք լինել ձեր ուսուցիչը:
Եղե՛ք մարտիկ: Սովորե՛ք լինել ճարպիկ ու ինքնաբավ:
Երբեք թույլ մի՛ տվեք վախը հաղթի Ձեզ:
Մի՛ դադարեցրեք Ձեր մտավոր, հոգևոր ու ֆիզիկական զարգացումը:
Գնահատե՛ք ծերանալու առավելությունները, ամեն տարվա հետ պակասում է Ձեր պատասխանատվությունը և ավելանում է անկախությունը:
Ոչ ոքի թույլ մի՛ տվեք ասել, որ դուք բավականին ծեր եք՝ ինչ-որ բան անելու համար:
Մի վախեցե՛ք: 70 տարեկանում ամեն ինչ լավ կլինի: Բնությունը մեզ նախապատրաստում է մեր կյանքի ամեն փուլի համար: