Տեղի ունեցավ ՀՀ 3-րդ նախագահի կարևորագույն ելույթների ու հոդվածների ժողովածուի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
Բանակցային առաջնագծում Սերժ Սարգսյանն է: 2008-ից երրորդ նախագահի պաշտոնավարման տասնամյակում ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ բանակցային կարմիր գծերը, ուղերձները, ելույթները, հոդվածները, հայտարարություններն ու հարցազրույցները մեկ գրքում են: Մարտի 7-ին, ՀԲ
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Այս հայտարարությունը դատարանի մոտ է՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: Բանակցային տասը տարիներից բացի, գրքում կան նաև պաշտոնավարումից հետո արած հայտարարություններն ու նաև այս մեկը: «Բանակցային առաջնագծում» գիրքը հրատարակել է 3-րդ նախագահի գրասենյակը: Գրքի 15 գլուխներում նախագահի 161 հրապարակային ելույթներն են՝ ընդգծում է գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը. «Ամեն գլուխն իր խորագիրն ունի, օրինակ, 2008-ի ԼՂՀ կարգավիճակը` «Կարմիր գիծ», «Միակողմանի զիջումները բացառվում են », «Բանակցային գործընթացներում հանդիպումները»»:
Երրորդ նախագահի պաշտոնավարման տասը տարիների բանկցային գործընացի գլխավոր ու ամենակարևոր իրադարձությունների մասին գրքի շնորհանդեսի համար հատուկ ուղերձ ուներ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը. «Մայնդորֆում գագաթնաժողովին ստիպված էր ընդունել մադրիդյան փաստաթուղթը, Ալիևը 2016-ին ընդհանարպես հրաժարվեց մասնակցել բանակցությոններին, ագրեսիա սկսեց Ղարաբաղի դեմ: Ուժով ցույց տալով էլ ձախողեց»:
Մի քանի անգամ վերընթերցելով տասը տարիների բանակցային գործընթացին վերաբերող ելույթները, Դավիթ Շահնազարյանն առանձնացրել է այն կարևոր կետերը, որոնք եղել են Արցախի հակամարտության կարգավորման գլխավոր ու անքննելի մեխերը. «Արցախի կարգավիճակը, Արցախն ու Հայաստանն իրարից չտարանջատելն ու այն ռազմաքաղաքական բալանսը, որ պահում էր Հայաստանն այդ տարիներին: Տեսանք, թե ինչի բերեց Արցախն ու Հայաստանը տարանջատելը: Դրանք մեկ անվտանգային համակարգ ունեն»:
Սերժ Սարգսյանը շնորհանդեսից հետո չբացառեց, բայց նաև հավատացրեց, դեռ ժամանակը չէ գիրք գրելու: Այն գիրքը, որտեղ կլինեն բոլորին հուզող հարցերի պատասխանները. «Ինձ շատ են հարցնում, նույնը կասեմ: Դժվար թե գրեմ, ավելի կարևոր հարցեր կան, քան դա»:
Գիրքը փաստագրական ապացույցների ժողովածու է: Այն, ինչ եղել է իրականում, ինչ դիրքորոշում ու մոտեցում է ունեցել երրորդ նախագահը ղարաբաղյան կարգավորման հարցում, ինչ արտաքին քաղաքականություն է վարել, ինչ խնդիրներ են առաջացել հակամարտության կարգավորման տարբեր փուլերում և որոնք են Սերժ Սարգսյանի «կարմիր գծերը» բանկացային առաջնագծում: Այս ամեն մասին է «Բանակցային առաջնագծում» գիրքը:
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Նոյել Ջենիս-Նորթոն. «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Վտվտիկի օրագիրը․ Համբերության վերջին կաթիլը» գիրքը (թրեյլեր)