BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս վարվել բջջային խարդախության չենթարկվելու հ

Ինչպե՞ս վարվել բջջային խարդախության չենթարկվելու համար

Հեռախոսակապի շուկայի վերջին զարգացումներին զուգընթաց՝ գնալով աճում է նաև ոլորտին առնչվող կեղծիքների և խարդախության դեպքերի թիվը: Առավել հաճախ հանդիպող դեպքերից են տարօրինակ կամ անծանոթ միջազգային համարներից (881XXXXXXXX, 882XXXXXXXX, 252XXXXXXXX, 670XXXXXXXX, 672XXXXXXXX և այլն) ստացվող հետևյալ բովանդակությամբ զանգերը կամ կարճ հաղորդագրությունները՝ «Հնարավորինս շուտ զանգիր ինձ», «Դուք շահել եք …»:
Նման դեպքերում հետ զանգահարելիս Դուք կարող եք լսել գովազդ, աղմուկ կամ համարի հավաքման ազդանշան և այլն: Արդյունքում, Ձեր հաշվից կկատարվի գանձում միջազգային զանգերի համար գործող սակագներին համապատասխան, որոնք շատ ավելի բարձր են, քան տեղական զանգերի համար գործող սակագները: Նման դեպքերից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս՝


  • երբեք հետ չզանգել նման համարներին

  • համարն ընդգրկել Ձեր հեռախոսի սև ցուցակում, ինչը թույլ կտա խուսափել անցանկալի մուտքային զանգերից


Հայկական բջջային օպերատորները խորհուրդ են տալիս.
Ինչպե՞ս վարվել բջջային խարդախության չենթարկվելու համար
1. Բջջային սարքերի համար սահմանեք գաղտնաբառ և կիրառեք այն՝ սարքը երկար ժամանակով տեսանելիության դաշտից թողնելու կամ երկար ժամանակ չօգտագործելու դեպքում:
2. Զերծ մնացեք գաղտնաբառերը, PIN-կոդերը և այլ խիստ գաղտնի անձնական տեղեկությունները էլեկտրոնային նամակներում՝ բջջայինից կամ առցանց հասանելի որևէ այլ նամակագրությունում պահելուց:
3. Սարքը կորցվելու կամ գողացվելու դեպքում, անմիջապես տեղեկացրեք այդ մասին հաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությանը: Այնուհետև փոխեք բջջային սարքի միջոցով առցանց մուտքի բոլոր հնարավոր գաղտնաբառերը (օրինակ՝ առցանց բանկային հաշիվ մուտք գործելու գաղտնաբառը):
4. Զերծ մնացեք անհայտ և/կամ անծանոթ աղբյուրներից հավելվածներ տեղադրելուց կամ ֆայլեր ներբեռնելուց հատկապես՝ սմարթֆոններում կամ պլանշետային համակարգիչներում, նախքան տեղադրելը ծանոթացեք ծրագրի թույլտվությունների հետ:
4. Զերծ մնացեք անհայտ կամ անծանոթ հեռախոսահամարներին զանգահարելուց:
5. Նախքան բջջային սարքը վաճառելը կամ այլ անձանց օգտագործման փոխանցելը վերականգնեք գործարանային կարգավորումները և ջնջեք Ձեր կողմից տեղադրված ամբողջ բովանդակությունը:
6. Ժամանակակից բջջային սարքերի զգալի մասն ունի հեռավորության վրա արգելափակվելու կամ, կորելու կամ այն գողացվելու դեպքում, դրանց հետևելու ներկառուցված հնարավորություններ: Օգտագործեք նաև այդ նպատակին ծառայող հավելվածներ: Սարքի համար նախատեսված նմանատիպ հնարավորությունների մասին հավելյալ տեղեկությունների համար պարբերաբար ծանոթացեք սարքը արտադրող ընկերության պաշտոնական վեբ-կայքում հրապարակվող նորություններին և նորույթների մասին հայտարարություններին:
7. Կիրառել կանխարգելիչ միջոցներ՝ արգելափակել անծանոթ, կասկածելի և անցանկալի համարները, ինչպես նաև տեղադրել հակավիրուսային ծրագրեր:

Տարածել