FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[Կարծիք] Միշել Օբամայի գիրքը լավագույն գրքերից է,

[Կարծիք] Միշել Օբամայի գիրքը լավագույն գրքերից է, որոնք կարդացել եմ

newmag-y-n

Կարդացի և ավարտեցի գիրքը երեկ երեկոյան, բայց որոշեցի գրախոսությունը միանգամից չգրել, և տալ ինձ հնարավորություն մարսելու գիրքը։ Հակառակ դեպքում իմ տեքստը բաղկացած կլիներ բացառապես միայն հիացմունքի խոսքերից։ Որոշ ժամանակ անց, իմ տպավորությունը չի փոխվել, և ես կարծում եմ, որ դա մեկն է այն լավագույն և կարևոր գրքերից, որոնք ես կարդացել եմ վերջին ժամանակներում։

Ես միշտ կարծել եմ, որ յուրաքանչյուր մարդ լիովին ի վիճակի է սեփական կարծիք ձևավորել, որ ԶԼՄ-ները մեզ վրա չեն ազդում։ Բայց, ինչպես պարզվեց, ես շատ սխալվում էի այդ հարցով, ես, ինչպես և բոլորը, հավանաբար, կարծում էի, որ բոլոր քաղաքական գործիչները, առավել ևս ուրիշ երկրների գլխավոր այրերը սրիկաներ են: Իսկ ինչո՞ւ։ Մեզ այսպիսին են ցույց տալիս ԶԼՄ֊ները, մեզ ցուցադրում են միայն մեդալի մի կողմը, որը հարմար է պաշտոնական իշխանությանը։ Դե մենք ոչինչ չունենք հակադարձելու, մյուս կողմին մենք երբեք չենք տեսել, և նույնիսկ չենք էլ կասկածում դրա գոյության մասին: Եվ այստեղ իրականությունը պատռում է Նա ՝ Միշել Օբամայի գիրքը։

Միանգամից ասեմ, դա գիրք է, ոչ թե երկու անգամ ԱՄՆ նախագահ դարձած Բարաք Օբամայի մասին, այլ գիրք է այն կնոջ մասին, ով պարզապես կյանքի բերումով դարձավ ԱՄՆ֊ի առաջին տիկինը։ Մ. Օբաման պատմում է իր մանկության, պատանեկության, իր երազանքների ու ձեռքբերումների, վախերի, կորուստների ու անհաջողությունների մասին, այն մարդկանց մասին, ովքեր հանդիպել են իր ճանապարհին, ապագա ամուսնու հետ ծանոթության և նրանց փոխհարաբերությունների մասին, այն մասին, թե ինչն է նրանց կապել և ինչն է բաժանել, երեխաների, աշխատանքի, ծնողների մասին, և վերջապես այն մասին, որ ինչ-որ պահի կյանքը կտրուկ փոխվել է, և հասարակ կինը նեգրական թաղամասից, հայտնվում է աշխարհի ուշադրության տակ։

Ինչ է նշանակում մեզ համար սև նախագահի իշխանության գալը ՝ ոչինչ, սև թե սպիտակ, թեկուզ կանաչ։ Իսկ ԱՄՆ-ում դա իսկապես մեծ իրադարձություն էր։ Դա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է տվել Օբամայի ընտանիքին։ Նրանց ավելի ուշադիր հետևում էին բոլոր լրատվամիջոցները, սպասում էին, որ ինչ-որ մեկը սայթաքի ։ Միշելը կարողացավ վերափոխել այս իրավիճակը երկրի օգտին, շնորհիվ այն փաստի, ոչ վայելում էր մեծ սեր ժողովրդի կողմից։ Կասեմ միայն, որ աներևակայելի ձևով հիանում եմ այդ կնոջ ուժով, խիզախությամբ և համառությամբ։

Հեղինակ՝ Հասմիկ Խաչատրյան

Տարածել