JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

[Oscar-2017] Օսկարը` բիզնեսի, հանդուրժողականության

[Oscar-2017] Օսկարը` բիզնեսի, հանդուրժողականության, ռասիզմի և սեքսիզմի ծուռ հայելի

Տարվա լավագույն ֆիլմ՝ Լա-լա Լենդ


Տարվա ամենագունեղ և էսթետիկ ֆիլմ-երգը, ֆիլմ-պարը, ֆիլմ-էսքեյպիզմը, ֆիլմ-դեկորացիան, ֆիլմերի մասին ֆիլմ՝ Լա-Լա Լենդը, ստացել է 14 անվանակարգ, ինչպես և ժամանակին «Տիտանիկն» ու «Ամեն ինչ Եվայի մասին» ֆիլմերը, որոնք հաղթել են Լավագույն ֆիլմ անվանակարգում: Բնականաբար, քանակային մեծամասնության տեսանկյունից ֆիլմն ունի գլխավոր անվանակարգում հաղթանակի բոլոր շանսերը, իսկ վերջերս քաղաքական առումով դժգոհ, անբավարարված և բարկացած ամերիկացիները բաց չեն թողնում արվեստի միջոցով զվարճանալու և լիցքաթափվելու տարբերակը:
[embed]http://www.youtube.com/watch?v=0pdqf4P9MB8[/embed]

Տարվա լավագույն ֆիլմ՝ Լուսնի լույսը


Քանի որ Օսկարը կինոգիտության առումով տրամաբանական երևույթ չէ և միշտ էլ հանդիսացել է Միացյալ նահանգների տոլերանտության տիրույթ, ապա կարող է առանձնացնել գեյերի մասին ֆիլմը հենց միայն գեյերի մասին ֆիլմ լինելու պատճառով: Իսկ «Լուսնի լույսում» գեյը սևամորթ է, ինչը նաև վատ առիթ չէ Ակադեմիայի անդամների անունից նորընտիր նախագահին զայրացնելու համար: Իսկ կինեմատոգրաֆիկ տեսանկյունից, սա գետտոյում ապրող սևամորթ գեյի թեմատիկան շահարկող ֆիլմ չէ, սակայն, Օսկարի ժամանակ այդ փաստն արդեն անկարևոր է:
[embed]http://www.youtube.com/watch?v=9NJj12tJzqc[/embed]

Լավագույն դերասան՝ Քեյսի Աֆլեք,  Վիգո Մորտենսոն


Լավագույն դերասան անվանակարգում ռեալ շանսեր ունի Քեյսի Աֆլեքը, բայց, ինչպես և շատ ու շատ սինեֆիլներ, կինոքննադատներից շատերը ցանկանում են Վիգո Մորտենսոնի հաղթանակը: Երկար տարիներ վառ դերերով հանդես չեկած Մորտենսոնը գերեց հանդիսատեսին իր էքսցենտրիկ  հայր Կապիտան Ֆանտաստիկով, որը տարվա կինոհայր կոչման մեջ կարող է մրցել միայն Տոնի Էրդմանի հետ, որն իր հերթին արժանի է Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգի հաղթանակին:
Քեյսի Աֆլեք՝ Manchester by the sea
Տարվա լավագույն դերասանուհի՝ Նատալի Պորտման, Էմմա Սթոուն, Իզաբել Յուպեր
Իհարկե, Նատալի Պորտմանն առանձնացավ իր գերէմոցիոնալ «Ջեկի»-ով և տարավ ամբողջ ֆիլմն իր փխրուն ուսերի վրա, բայց այս տարվա կանանց ֆավորիտների ցուցակում են Էմմա Սթոունը և Իզաբել Յուպերը: Լավագույն դերասանուհի անվանակարգում հաղթողի կարգավիճակում ցանկալի է տեսնել Յուպերին՝ իր սարկաստիկ, վառ, ուժեղ և ինքնատիպ հերոսուհու հետ միասին. Էմմայի լավագույն դերը դեռ առջևում է:
Նատալի Պորտման՝ Jackie
Լավագույն ռեժիսոր՝ Դեմիեն Շազել, Մել Գիբսոն, Դենի ՎԻլնյով
Լավագույն ռեժիսուրայի համար ոսկե արձանիկը, հավանաբար, Ակադեմիան կշնորհի Դեմիեն Շազելին: Սակայն այստեղ կա ֆիլմ-վերադարձ՝ «Խղճի թելադրանքով» , իսկ ռեժիսորական աթոռին՝ Մել Գիբսոն: Հոլիվուդը սիրում է հումանիզմի և պատերազմի թեման, փոքր մարդուն մարտի դաշտում, այնպես որ ֆիլմը կարող է որևէ կերպ առանձնացվել: Իսկ Դենի Վիլնյովն իր Ժամանում սայ-ֆայով մրցունակ է ավելի շուտ տեխնիկական անվանակարգերում, քան գլխավորներում, ինչպես և անցած տարվա գլխավոր սայ-ֆայ՝ Ռիդլի Սքոթի Մարսեցին:
Դամիեն Շազել
Եվ այսպես
Օսկարը միշտ եղել է, կա և, հավանաբար, կմնա ոչ թե արվեստի մրցանակաբաշխություն, այլ բիզնեսի, տոլերանտության, ռասիզմի և սեքսիզմի ծուռ հայելի: Որոշ անվանակարգեր լցվում են ոչ այդքան արժանի ֆիլմերով, միայն թե լինի գունային կամ սեռային հավասարություն, իսկ ընտրված ֆիլմերն ու դերակատարումներն այնքան խայտաբղետ են, որ օբյեկտիվության ֆակտորը լղոզվում է: Մնում է հուսալ, որ պարտված նոմինանտները դա հաշվի կառնեն:
http://www.youtube.com/watch?v=9RBRVwaTtVc

Տարածել