[Oscars – 2017] Օսկարի հանելուկային շփոթմունքը. Իրականում ինչո՞ւ և ինչպե՞ս շփոթեցին հաղթողին
Բիզնեսից ավելին, շոուբիզնեսն է, հատկապես, երբ վարագույրը բացվում է և սխալմունք է բացահայտվում: Իսկ ի՞նչ, եթե այդ սխալը մութ գաղտնիք է թաքցնում: Կինոմաններից շատերը հաստատ վստահ են դրանում:
Ինչ եղավ
Օսկարի վերջին անվանակարգը Լավագույն ֆիլմն է, որը սովորաբար տալիս են ֆիլմի պրոդյուսերներին: Այս անվանակարգը ներկայացնելու համար բեմ էին հրավիրվել Հոլիվուդի վետերան-օսկարակիրները` 79-ամյա Ուրեն Բիթթին և 76-ամյա Ֆեյ Դանաուեյը: Բացեցին ծրարը ու հայտարարեցին. Լավագույն ֆիլմ Լա-լա լենդ:
Բեմ բարձրացավ ֆիլմի ամբողջ անձնակազմը: Պրոդյուսերը սկսեց շնորհակալություն հայտնել բոլորին: Եվ 30 վայրկյան անց նույն պրոդյուսերը հայտարարեց.
- Մենք չենք հաղթել: «Լուսնի լույսն է» հաղթել: Սա կատակ չէ:
[Oscar -2017] Թրամփի մասին կատակներով, անհավանական վերջաբանով և կանխատեսելի հաղթողներով
Հետո մոտեցավ Ուորեն Բիթին ու արդարացավ.
- Ուզում եմ պատմել` ինչը ոնց եղավ. բացեցի ծրարը ու այնտեղ գրված էր` Էմմա Սթոուն, «Լա-լա Լենդ», այդ պատճառով ես երկար նայեցի Ֆեյին ու հանդիսատեսին մինչև անունը հայտարարելը: Ամենևին չէի ուզում ինտրիգ մտցնել կամ կատակել:
- Այդ ինչ դու արեցիր Ուորեն,- արձագանքեց մրցանակաբաշխությունը վարող Զիմի Քիմելը:
Քիմելն էլ իր հերթին ավելի ուշ բացատրեց, թե իրականում Բիթիին սխալ ծրար էին տվել:
Ինչից հետո սկսվեցին կասկածները
Ամեն ինչ ավելի բարդացավ, երբ Էմմա Սթոունը հետօսկարյան ասուլիսի ժամանակ հայտարարեց. «Ամբողջ երեկոյի ընթացքում «Լավագույն դերասանուհի» անավանակարգում հաղթած ծրարը ձեռքիս էր»:
Այս պատմությունից հատկապես օգտվեց համացանցը: #Oscar հեշթագի տակ Թվիթերը զվարճացավ, զայրացավ ու զարմացավ, բայց այդպես էլ չհասկացավ` իրականում ինչպես կարող էր նման բան լինել: Իսկակական դավադրության տեսություն էր 89-ամյա ծերուկ Օսկարի շուրջ:
Իսկ ինչ էր եղել
Դեռ ոչ ոք ոչ մի արժանահավատ ու հստակ բան չի ասել: Օսկարյան մութ գիշերվա մասին մի փոքր լույս է սփռում նախապես հաղթողների անուններն իմացող Բրայան Քուլիանի ու Մարթա Ռուիզի` դեռ փետրվարի 10-ին Medium-ին տված հարցարզույցը: Ահա դրանից ամենահետարքիր հատվածը.
«Պրոդյուսերները որոշել են մրացանակակիրների հերթականությունը: Մեզնից յուրաքնչյուրն ունի ծրարների ամբողջ տռցակը: 24-ն իմ ձեռքին է լինելու, 24-ը Մարթայի: Մենք բեմի երկու կողմերում ենք կանգնելու` մեկս աջ, մյուսը` ձախ: Յուրաքանչյուրիս մոտ հաղթողների անվամբ ծրարներն են լինելու, որպեսզի հասցնենք տանք անվանակարգը հայտարարողներին»:
Ահա և ամբողջը: Այսինքն, իրականում հնարավոր էր, որ Էմմա Սթոունը ունենար իր ծրարը, իսկ երկրորդը լիներ բեմի մյուս ծայրում, որն էլ տված լինեին անվանակարգը ներկայացներին:
Գուցե Օսկարում ոչ ոք ոչ մի դիտավորյալ բան չի արել: Պարզ, մարդկային սխալ է: Բայց դավադրության տեսությունն, այնուամենայնիվ, ավելի ձեռնտու է շոուբիզնեսին: