ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

«Օտարագիր հայ գրողներ. Ովքեր են ու ինչի մասին են գ

«Օտարագիր հայ գրողներ. Ովքեր են ու ինչի մասին են գրում թեմայով» պանելային քննարկում՝ Newmag Winter Fest-ին (լուսանկարներ)

newmag-y-n

Արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանը մասնակցել է Newmag Winter Fest-ի՝ «Օտարագիր հայ գրողներ. Ովքեր են ու ինչի մասին են գրում թեմայով» պանելային քննարկմանը: Քննարկման ընթացքում գրողներ Մագդա Թախտաճյանը, Վիոլետ Գրիգորյանն ու գրական գործակալ Արևիկ Աշխարոյանը

Մագդա Թախտաճյանը միանշանակ ասում է, որ ինքը գրում է իսպաներեն, հրատարակվում է Արգենտինայում, իրեն կարդում են տարբեր ազգերի ու երկրների ընթերցողներ, բայց իրեն համարում է հայ գրող՝ օտարագիր հայ գրող: Մագդան վստահ է, որ իրեն վստահաբար կարող է հայ գրող համարել, քանի որ հիմնականում գրում է իր հայկական արմատների, ինքնության թեմաներով: Մտածում է, ստեղծագործում է՝ զգալով ու հիշելով իր հայկական ինքնության մասին: 

Գրող Վիոլետ Գրիգորյանը նկատում է՝ մի քանի տարի առաջ միանշանակ կասեր, որ օտարագիր են հայերեն գրող, թեկուզ Հայաստանում չապրող գրողները: Բայց հիմա այդ հարցին պատասխան չունի: Քանի որ կարելի է գրել օտար լեզվով, գրել նույնիսկ ոչ հայկական թեմաներով, բայց լինել հայ գրող: Վիոլետ Գրիգորյանը կարծում է, որ հարցը չունի հստակ պատասխան: Շատ գործոններ են ազդում, որպեսզի գրողին կոչենք օտարագիր: Բայց ինքը նախընտրում է գրողներին չառանձնացնել, չտալ որակումներ:  Կարելի է գրել այլ լեզվով, այլ թեմաներով ու լինել հայ գրող:

  

Գրական գործակալ Արևիկ Աշխարոյանը հարցը դիտարկում է այլ տեսանկյունից: Կարծում է՝ Հայաստանի ու հայ ժողովրդի համար կարևոր է ոչ թե գտնել դրսում ապրող ու ստեղծագործող ազգությամբ հայ գրող, հպարտանալ նրանցով, նրանց կոչել  օտարագիր հայ գրողներ, այլ բացահայտել գրողների, ստեղծագործողների, որոնք Հայաստանն ու հայերին տեսնում են ու նրանց մասին գրում են բացարձակ այլ տեսանկյունից՝ երբեմն օտարի աչքով:

Արևիկ Աշխարոյանը պատմում է՝ իր տարբեր շփումների ժամանակ շատ է հանդիպել գրողների՝ ազգությամբ հայ ու ոչ հայ, որոնք գրում են մեր մասին, բայց դա երբեմն դուր չի գալիս մեզ: Բայց դիտանկյունը, որով մեզ նայում են նրանք, ովքեր չեն ապրում մեզ հետ, մեր խնդիրներով, ավելի կարևոր է:  Գրական գործակալը կարծում է, որ ստեղծագործությունը պետք է դուր գա ոչ թե մեզ, այլ նրանց, ովքեր չեն ճանաչում Հայաստանը, հայերին ու հայկական հարցը ու դա կարդում են այլ տեսանկյունից:

 

Մագդա Թախտաճյանը քննարկման ժամանակ հայտնեց, որ ինքը երկար տարիներ աշխատել է միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներում: Ու այն պահին, երբ իր տատիկի, Հայաստանի մասին պատմող ստեղծագործությունները խմբագրությունն այնքան էլ չողջունեց, ինքը որոշեց հեռանալ աշխատանքից, բայց գրել իրեն հոգեհարազատ թեմաներով: Գրողն ասում է, որ գրքերի տպաքանակը, ընթերցողների մեծ բանակը ցույց տվեց, որ իր որոշումը ճիշտ էր:  

Ու թեև իր գրքերը հայկական թեմաներով են, բայց քննարկվող խնդիրներն ու երևույթները ընկալելի և հետաքրքիր են  նաև արգենտինացի ընթերցողների համար: Արգենտինահայ գրողի խոսքով՝ վեպերը ինտեգրվել են արգենտինական գրականության մեջ։ Կան երկրի բոլոր գրախանութներում, շատ լավ են վաճառվում թե՛ հայ, թե՛ այլազգի ընթերցողների շրջանում։ Ընթերցողներից շատերը խոստովանում են, որ գրքերը կարդալուց հետո որոշում են ուսումնասիրել իրենց ծագումը, փնտրել արմատները՝ անկախ նրանից՝ հայ են, թե ոչ:

Քննարկման մասնակիցները օտարագիր հայ գրողների թեման քննարկելիս հիշեցին նաև այն գրողներին, որոնք հայտնի ու սիրված են եղել, գրել են ոչ հայերեն ու շատ անգամ ոչ հայկական թեմաներով, բայց մենք նրանց համարում ենք հայ գրողներ, օրինակ Վիլյամ Սարոյանը: Սարոյանի ստեղծագործությունները մեծ ազդեցություն են ունեցել հայկական գրական ու մշակութային կյանքի ու ճաշակի վրա:

 

Գրական գործակալ Արևիկ Աշխարոյանը կարծում է, որ Newmag հրատարակչությունն արդեն որերորդ անգամ թարգմանում ու հրատարակում է օտարագիր հայ գրողների ու նաև գրողների, որոնք ազգությամբ հայ չեն, բայց գրում են հայկական թեմաներով ու սա կօգնի ոչ միայն աշխարհին նոր հայացքով նայել Հայաստանին ու հայերին, այլ նաև ինքներս մեզ տեսնել նոր ու օտարի աչքով: Ինչն ամենակարևորն է:

Տարածել