Միայն դպրոցի ու համալսարանի կրթությունը բավարար չէ լավ աշխատանք ունենալու համար
Քաղաքական վերլուծաբանները դեռ երկար են քննարկելու, թե որտեղից են եկել Բրեքզիթը, Թրամփն ու Լը Պենը: Շատերի կարծիքով դրանք ֆինանսական բացթողումների արդյունք են: Ես կասեի` ոչ այդքան: Եկամուտների կրճատումը, ընկճախտը, անվստահությունը ապահովության պակասն ու լավ աշխատանքից կառչելն է պատճառը:
Ես ենթադրում եմ, որ Սիլիկոնյան հովտում տեխնելեգիայի ու թվային գլոբալիզացիան ստեղծել են մի աշխարհ, որտեղ յուրաքաչյուր աշխատանք պահանջում է ավելի շատ հմտություն, վերապատրաստումներ, որոնք հաճախ տևում են մի ամբողջ կյանք: Շատերն ուղղակի չեն հասցնում հարմարվել նոր կարգին, և բնական է, որ մարդիկ հակված են ընտրել նրանց, ովքեր խոստանում են պայքարել այս հոսանքների դեմ:
«Ես հավատում եմ, որ իմ թոռները մեքենա չեն վարելու»- վստահ է «Ինտելի» Գործադիր տնօերն Բրայան Կրզանիչը:
Նա թինեյջերների հայր է, ինչը նշանակում է, որ անձնական մեքենաները պետք է պատրաստ լինեն 25-ը լրանալուն պես, իսկ այդ ժամանակ մեքենա վարելու կարիք այլև չի լինի, ուղղակի անհրաժեշտ կլինի որոշակի հրահանգներ տալ սմարթֆոնին, սմարթ-ժամացույցին կամ էլ ակնոցին: Զվարճալի է հնչում, բայց ոչ նրանց համար, ովքեր մեքենա կամ բեռնատար են վարում ապրուստն ապահովելու համար: Բայց լինելով հաշվապահ դու նույնպես ապահովված չես:
«Ինտելի» հիմնական աշխատուժը միկրոպրոցեսորն է` 14 նանոմետրնոց չիպով: 2017-ի վերջին «Ինտելը» կսկսի 10նմ չիպի թողարկում նախկինից երկու անգամ հզոր:
Բրայան Կրզանիչը ասում է. «Եթե կարծում եք թե համակարգիչներն այսօր խելացի են, ապա սպասեք ընդամենը մեկ տարի ու կտեսնեք…» Այդ 10 նանոմետրանոց չիպը հնարավորություն կտա ինքնակառավարվող ավտոմեքենային սենսորային կառավարմամբ 360 աստիճանն ընդգրկող տեղեկություն հավաքել ու կառավարել` լինի դա շուն, մարդ, ավտոմեքենա, թե հեծանիվ: Այս ամենը կտեղավորվի մի փոքրիկ տուփի մեջ:
Նման հզոր ուժ ունենալով կարելի է ստեղծել մի աշխարհ, որտեղ համակարգչային ներգրավվածությունն անընդհատ մեծանում է: Մենք տեսնում ենք երբևէ չտեսնված թրենդներ: Կարողանում ենք կանխատեսել, թե երբ է մեքենայի մասը կոտրվելու, հնարավորություն ունենք փոխել այն մինչև դրա փչանալը, ինչը հնարավորություն է տալիս հսկայական խնայողություններ անել: Մենք ամեն ինչն ենք օպտիմալացնում:
Վերջերս այցելեցի Օկլոհամայում գտնվող Devon Energy, վառելիքի արտադրության հսկայի գրասենյակ: Ամբողջ հարկի կեսը զբաղեցնում էին համակարգիչները, որոնց էկրաններին էին հայտնվում Դեվոնի եկամուտների, հորատման աշխատանքների վերաբերյալ տեղեկությունն ամբողջ աշխարհից:
Ավարտվել է այն ժամանակը, երբ քոլեջում քառամյա կրթությունդ կարող էիր օգտագործել առաջիկա 30 տարիների ընթացքում:
Եթե ցանկանում ես զբաղվածություն ունենալ ամբողջ կյանքում, պետք է այդ կյանքի ամբողջ ընթացքում անդադար սովորես ու վերապատրաստվես:
Եվ դա նշանակում է, որ այժմ ավելի շատ բան է կախված հենց ձեզնից: Պետք է սովորես, ցանկանաս անընդհատ սովորել: Ինքնակրթվելու ցանկությունն այսօր կյանքի համար ամենակարևոր հմտությունն է:
«Ինչ ես ցանկանում դառնալ, երբ մեծանաս». այս հարցը երիտասարդներին այլևս մի տվեք: Այդ կերպ դուք նրանց ենթագիտակցության մեջ կաղապարում եք մի աշխատանք, որը հնարավոր է, որ մի քանի տարի անց այլևս գոյություն չունենա: 21-րդ դարում մտքի ճկունություն է անհրաժեշտ:
Ոմանք պատրաստ են դրան, ոմանք` ոչ: Շատերը ցանկանում են, բայց չգիտեն` ինչպես: Սա է պատճառը, որ այսօր զարգացող երկրներում չեն ընտրի ուժեղ առաջնորդի: Նրանք կընտրեն լիդերների, որոնք կոգեշնչեն իրենց, թույլ կտան քաղաքացիներին լինել ուժեղ և կառուցել իրենց սեփական ապագան: