BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Իր տեսակով եզակի հայկական OURTEAMCLUB ընկերություն

Իր տեսակով եզակի հայկական OURTEAMCLUB ընկերությունը առաջարկում է ներդրումային նորարական ծրագրեր

«OURTEAMCLUB»-ը վիրտուալ միջավայր է, որտեղ աշխարհի ցանկացած կետում գտնվող յուրաքանչյուր մարդ, առանց բացառությունների, առցանց կկարողանա ազատ և լիարժեք օգտվել միջազգային ֆինանսական շուկայում առկա շահավետ առաջարկներից, կառուցել ամուր և հուսալի մարքեթինգային թիմ, սկսել և զարգացնել սեփական կայուն բիզնեսը, իրականացնել մի շարք նպատակներ և այլն:

Ընկերության գործունեության հիմնական ոլորտներն են`



  • առևտուր միջազգային արտարժութային բորսայում՝ (տարեկան եկմ.՝ ≈30-35%),

  • էլեկտրոնային (առցանց) վաճառքների իրականցում՝ (տարեկան եկմ.՝ ≈20-25%),

  • միջազգային զեղչային համակարգի կիրառում՝ (տարեկան եկմ.՝ ≈5-25%):


Ընկերության հիմնական նպատակները են.





    • հասարակության տարբեր շրջանակներում բարձրացնել ֆինանսական գրագիտության մակարդակը,

    • ֆինանսական շուկան համալրել նորագույն ֆինանսական գործիքներով և առաջարկներով,  

    • ընկերության կայքի առցանց համակարգի ողջ դրական ներուժն օգտագործել ի բարօրություն ՀՀ տնտեսության զարգացմանը,  

    • առցանց առևտրի միջոցով մեծացնել ՀՀ-ից արտահանման ծավալները,

    • միջազգային զեղչային համակարգի ողջ դրական ներուժն օգտագործել ի բարօրություն ՀՀ տնտեսվարողների,

    • պլանային, ուսուցողական, տեղեկատվական խոշոր միջոցառումների միջոցով նպաստել արտերկրից խոշոր մարդկային հոսքերի ապահովմանը, ՀՀ ներգնա տուրիզմի զարգացմանը,

    • իրականացնել այլ ձեռնարկատիրական և մարդասիրական գործառույթներ:




Ներդրումային այս ծրագիրն առաջարկում է նորագույն ֆինանսական գործիքներ և լուծումներ, որոնք ստեղծվել են փորձառու մասնագետների կողմից՝ տասնյակ ամիսների աշխատանքի արդյունքում: Ընկերության ծառայությունների մատուցման հիմնական գործիքը լինելու է ցանցային մարքեթինգը: «OURTEAMCLUB»-ի բացառիկ պոտենցիալն ու հնարավորությունները երկուստեք ճիշտ օգտագործելու դեպքում՝ ընկերությունն իր ներդրողի համար նախատեսում է ներքին շահութաբերության 70% ցուցանիշ:
http://www.youtube.com/watch?v=ap9r_nOqkCk
«OURTEAMCLUB»-ի հիմնադիրները նշում են, որ ընկերությունն՝ իր տեսակով, եզակի է ամբողջ աշխարհում, այն օժտված է բացառիկ առավելություններով: Նրանք, դեռևս 2012 թվականից, զբաղվել են ցանցային գործունեությամբ, ստացած փորձն ու գիտելինքներն էլ ներդրել են ընկերության ստեղծման և զարգացման գործում: Հատկանշական է նաև ընկերության տարբերանշանը՝ 5 թերթանի կանաչ քլովերը /Clover/, այն բարձրարժեք կերաբույս է և բնության մեջ հազվադեպ կարելի է հանդիպել հենց հինգ թերթանի Clover-ի, որն, ըստ ավանդույթի, համարվում է հաջողության և առատության խորհրդանիշ:
«Ընկերությունն, ապահովելով ֆիքսված և ստաբիլ եկամուտներ, հնարավորություն է ընձեռում սեփական առևտրային հաշիվների միջոցով մասնակցել համաշխարհային արտարժույթային բորսաներում իրականացվող միլիոնավոր գործարքներին: Ֆինանսական այս հսկա շուկայում մասնակիցները եկամուտ են ստանում արտարժույթի, ապրանքահումքային ռեսուրսների առքի ու վաճառքի և գնի  տարբերությունից»,- նշեցին ընկերության համահիմնադիրները:
Ընկերության նորարարական մոտեցումն այս ոլորտում կայանում է նրանում, որ հատուկ «Dealing կենտրոն»-ը՝ ավտոմատացված համակարգերի միջոցով և նորագույն ռազմավարության շնորհիվ, իրականացնում ու ապահովում է դրամական միջոցների բարձր և կայուն աճ:
Անդրադառնալով էլեկտրոնային /առցանց կամ ուղիղ/ վաճառքներին՝ պետք է նկատել, որ ցանցային տնտեսությունը մեր երկրում դեռևս գտնվում է սաղմնային վիճակում, իսկ զարգացած երկրներում դրա գրագետ օգտագործումից, գործարար միջավայրն հսկայական եկամուտներ է ստանում: Ցանցային ոլորտի զարգացումը «OURTEAMCLUB»-ի ռազմավարական նշանակություն ունեցող նախաձեռնություններից մեկն է:
Ընկերության նորարարական մոտեցումն այս ոլորտին կայանում է նրանում, որ հատուկ, միմյանց փոխկապակցված փակ շղթայի միջոցով, ընկերությունը նպատակ ունի խթանել հենց հայկական արտադրության ապրանքների սպառմանը` նպաստելով դրանց արտահանման աճին:
Ընկերության առավելություներից մեկն էլ կայանում է նրանում, որ այն ունի իր  հատուկ մշակած զեղչային համակարգը, որը հնարավորություն է տալիս տնտեսվարողի մոտ արդեն փաստացի վճարունակ հաճախորդ ուղղել: Վերջինն իր եկամուտների հիմնական մասը ստանում է արտարժույթային բորսայից` սեփական ազատ դրամական միջոցները կառավարման հանձնելով ընկերությանը:
Ներդրումային ծրագրի համաձայն՝ ընկերության գործունեության առաջին տարում ստեղծվելիք աշխատատեղերի թիվը 35 է, որից` հատկանշական է հատկապես այն փաստը, որ 7-10 աշխատատեղ կհատկացվի հենաշարժողական խնդիրներ ունեցողներին, որակավորման մակարդակը` միջին և բարձր: Օգտատերերի քանակն առաջին տարում նախատեսվում է՝ 3500-5000 մարդ, իսկ շրջանառության նախատեսվող չափը՝ 4.5 - 5 մլն ԱՄՆ դոլլար:
Հատկանշական է, որ ընկերության հայաստեղծ և նորարարական գաղափարներն ու առաջարկները քննարկվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում (www.mineconomy.am) և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում (www.reforms.am): Որպես ներդրումային ծրագիր այն ներկայացված է նաև ՀՀ ներդրումային էլեկտրոնային հարթակում:

Տարածել