[InterPress] Տարօրինակ օտարացում. Պակիստան և Հայաստան
2017-ի ամռանը հարսանիքի հրավեր ստացա շատ սիրելի ընկերոջից՝ Ջիանլուկա Մարչիանոյից, իտալական օպերայի կատարյալ մի դիրիժոր, որը տեղեկացնում էր, որ օգոստոսին ամուսնանում է հայուհու հետ՝ Տաթևիկ Շահինյանի:
Շատ ոգևորվեցի, անմիջապես կապ հաստատեցի վրացի ընկերներիս հետ, և Թբիլիսիից Երևան մեքենայով հասնելու ճանապարհը գծեցինք: Հետո փորձեցի հասկանալ, թե ինչպես պետք է դիմել Հայաստան մուտքի վիզա ստանալու համար, և շոկ ապրեցի: Իսլամաբադում Հայաստանի դեսպանատուն չկա: Մի քիչ էլ փորփրեցի ու, ի զարմանս ինձ, պարզեցի, որ Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն:
Կարդացեք նաև.
Մոսկվան մեղադրում է Վաշինգտոնին իր քաղաքական դաշնակցի գողության մեջ
Հայաստանը նվազ կարևորություն է տալիս ԼՂ մասին ստամբուլյան հայտարարությանը
Երբ Բոլթոնը թիրախավորեց Ռուսաստանը և Իրանը, արդյոք Հայաստանը երկրորդական վնաս կրե՞ց
Իմ կյանքի վերջին մի քանի տարում արածս ամենաարտառոց բացահայտումն էր: Մանկուց գիտեինք, որ Պակիստանն ու Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ չունեն ու չեն էլ պատրաստվում ունենալ, բայց որ Հայաստանի հետ էլ… չգիտեինք:
Օրիորդ Տաթևիկին խնդրեցի դիմել Հայաստանի կառավարությանը և միջնորդել, բայց նույնիսկ այդ դեպքում պատասխանը հիասթափեցնող էր: Հայաստանը վիզա չի տրամադրում Պակիստանի քաղաքացուն: Այդ մերժման պատճառով ես բաց թողեցի իմ ընկերների հարսանիքը: Վրաստանի ընկերներս նույնպես տխրել էին, բայց ո՛չ ես, ո՛չ նրանք ոչինչ չէինք կարող անել:
Շարունակությունը՝ InterPress.am–ում
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (Անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը