PANDORA Disney. Զարդերի նոր հավաքածուն արդեն Երևանում է
Միկի և Մինի Մաուսներով, ինչպես նաև Disney-ի այլ հերոսներով ոգեշնչված հավաքածուն իրականություն է դարձնում հեքիաթային աշխարհը և ոգևորում կանանց իրականացնել իրենց երազանքները: Այս աշնանը փորձեք նկատել ձեզ շրջապատող հեքիաթային մանրուքները՝ կրելով PANDORA Disney զարդերը:
Նոր հավաքածուում Disney փոքրիկ էլեմենտներն են՝ նախատեսված PANDORA մեդալիոնների համար, որոնք, կարող եք արդեն ձեռք բերել առանձին-առանձին:Սա հնարավորություն կտա ընդգծել ձեր ոճն ու անհատականությունը:
Բարձրորակ արծաթից Disney փոքրիկ էլեմենտները, շողշողուն Միկի և Մինի էլեմենտները, Միկիի և Մինիի համբույր էլեմենտը իրենց սև բյուրեղներով, թափանցիկ և կարմիր ցիրկոն քարերով և ձեռակերտ կարմիր ու սև էմալով ձեր առօրյա տեսքին կախարդական փայլ կհաղորդեն:
Այս սեզոնի նորույթ է համարվում նաև բարձրորակ արծաքից PANDORA շողշողուն մեդալիոնը: Այս մեդալիոնի ցիրկոնից շրջանակն ու շափյուղա ապակին հատուկ ստեղծված են ձեր ոճային համադրությունները լավագույն կերպով ներկայացնելու համար: Իր փոփոխվող շղթայի շնորհիվ այս մեդալիոնը կարող եք կրել երեք տարբեր երկարություններով:
Կախարդանքը կարող եք տարածել նաև ձեր ձեռքերին՝ կրելով Միկիի և Մինիի նկարով չարմերը:
Disney հավաքածուի զարդերը սետղծված են բարձրորակ նյութերից՝ օգտագործելով արհեստագործության նորարարական մեթոդները: Այս հավաքածուի զարդերը կարող եք հեշտությամբ համադրել այլ PANDORA հավաքածուների հետ ձեր տեսքին էլ ավելի հեքիաթային փայլ ավելացնելու համար:
PANDORA ոճային զարդերը միտված են աշխարհի կանանց պարգևել լավագույն հիշողությունները պահպանելու հնարավորություն՝ յուրաքանչյուր առիթի կամ կյանքի երջանիկ ակնթարթներին համապատասխան զարդեր արտադրելով: PANDORA զարդերը ներկայացված են աշխարհի ավելի քան 100 երկրներում և 8100 վաճառակետերում՝ ներառյալ 2100 ֆիրմային խանութներր:
PANDORA-ն հիմնադրվել է 1982թ.-ին Կոպենհագենում: Հիմնադրման օրվանից առ այսօր ունի ավելի քան 21 500 աշխատակից, որոնցից մոտավորապես 12 400-ը Թայլանդում, որտեղ էլ արտադրվում են զարդերը:
PANDORA-ն ներկայացված է NASDAQ Կոպենհագենում: 2016թ-ին PANDORA-ի ընդհանուր եկամուտը կազմել է 2.7 միլիարդ եվրո: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.pandoragroup.com կամ www.pandora.net կայք:
Գինը՝ սկսած 10 500 ՀՀ դրամից
Հասցե ՝ Դալմա Գարդեն Մոլ, Ծիծեռնակաբերդի խճ.3
Երևան Մոլ, Արշակունյաց 34
Հեռ. ՝ +374 11 500 499
+374 11 500 411
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)