FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Վահե Խանամիրյանի խորհուրդը սիրո տոնին նվեր ընտրելի

Վահե Խանամիրյանի խորհուրդը սիրո տոնին նվեր ընտրելիս

- Ինչպե՞ս ես ընտրում Վալենտինի նվեր սիրելիիդ համար:     
Կնոջս՝ Լիլիթի համար առհասարակ նվեր ընտրելը շատ կարևոր գործ է ինձ համար, քանի որ ես նախընտրում եմ  նվիրողի դերում լինել ու վայելում եմ զարմանքի, հրճվանքի, ուրախության ու իհարկե երախտագիտության ամեն վայրկյանը։ Նվերը պարտադիր պետք է անակնկալ լինի, բայց շատ լավ ընտրված, իսկ դրա համար պետք է շատ լավ ճանաչես մարդուն, իմանաս նրա նախասիրությունները, երբեմն ցանկությունները ու կարիքները։ Ամենից շատ ուրախություն է պատճառում ցանկալի  ու մնայուն նվերը։
Ծաղիկները մեր ընտանիքում նվեր չեն համարվում, դա տրամադրությունը բարձրացնելու և թարմություն փոխանցելու յուրահատուկ միջոց է։ Ես հաճախ ու առանց առիթի եմ ծաղիկ նվիրում ու ոչ միայն Լիլիթին այլև մեր երկու մեծ ընտանիքների կանանց։
Յուրաքանչյուր տղամարդ պետք է լավ ճանաչի իր սիրելիին որպեսզի կարողանա ճիշտ ու ցանկալի նվեր ընտրել։ Խորհուրդ եմ տալիս միշտ ուշադրություն դարձնել մանրուքներին, դետալներին։ Փաթեթավորումն ու նվերի մատուցումը ևս շատ կարևոր են, ամենագեղեցիկ նվերն էլ, եթե վատ մատուցվի, ճիշտ էֆեկտ չեք ունենա։ Իրականում մատուցված նվերից ստացած զգացողությունները միլիվայրկյաններ են տևում, և եթե դուք ուզում եք հետևել դրանց ապա շատ լավ է պետք պատրաստվել։ Հիմա լավագույն նվերներից են PANDORA զարդերը, մանավանդ թևնոցները, որոնք  հավաքվում են հատուկ իմաստներ պարունակող փոքրիկ չարմերով, ու եթե ժամանակ չունեք երկար ընտրություն կատարելու, ապա առանց կասկածելու ցանկացած պահի կարող եք ձեր սիրելիին ուրախացնել յուրատիպ ու չկրկնվող համադրությամբ թևնոցով։
Հիրավի PANDORA-ն իր բարձրորակ արծաթյա զարդերի ու մանավանդ նրբաճաշակ չարմերով թևնոցների շնորհիվ բազմաթիվ նորաձև աղջիկների սիրելի ապրանքանիշն է դարձել: Վստահաբար կարող ենք պնդել, որ ցանկացած առիթի դեպքում այն հիանալի նվեր կլինի յուրաքանչյուր աղջկա համար:
Դե իսկ PANDORA  ապրանքանիշն Սբ. Վալենտինի 2017թ.-ի հավաքածուն կարող եք ձեռք բերել հատուկ առաջարկով: Գնելով սրտաձև փականով ցանկացած թևնոց և 15.700 դրամ և ավել արժողությամբ չարմ  կստանաք նվեր սրտաձև զարդատուփ:
Ամբողջ տեսականուն կարող եք ծանոթանալ Հս. Պողոտա 5 TIME  խանութ/սրահում, Դալմա Գարդեն Մոլ և Երևան Մոլ առևտրի կենտրոնների PANDORA խանութ-սրահներում:

Լուսանկարիչ ՝ Նորայր Ավագյան


 

Տարածել