Պատվաստում արգանդի վզիկի քաղցկեղի դեմ. դեկտեմբերից Հայաստանում այն անվճար կլինի
Նոր անուն պատվաստումների ազգային օրացույցում: Այն կանխարգելում է արգանդի վզիկի քաղցկեղի առաջացոման վտանգը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության երևանյան գրասենյակի տնօրեն էգոր Զայցևը նշում է, որ արգանդի վզիկի քաղցկեղը լուրջ խնդիր է Հայաստանի համար և առանց համալիր ծրագրերի ու լուրջ վերահսկողության հնարավոր չէ այն հաղթահարել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարած պատվաստանյութը հեղափոխություն է` հիվանդության դեմ պայքարում:
Քաղցկեղի այս տեսակը տարածվածությամբ երկրորդն է Հայաստանում: Ամեն տարի 250-300 կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ: 50 տոկոս դեպքերում բժիշկները չեն կարողանում փրկել հիվանդների կյանքը: 71 երկիր խնդիրը լուծել է ժամանակակից ու լավագույն միջոցով` պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումով:
Շվեդական փորձով Հայաստանում է պրոֆեսոր Ջոհակիմ Դիլները: Պրոֆեսորը պատմում է, որ իր երկրում պատվաստումների ազգային ծրագիրը ներդրվել է 2012-ին: 10-11 տարեկան աղջիկները պատվաստումը ստանում են դպրոցում: պատվաստում է առավել արդյունավետ է, երբ կատարվում է մինչև սեռական կյանքով ապրելը: Առաջիկա 2 տարիներին պատվաստանյութը Հայաստանին կնվիրի առողջապահական ԳԱՎԻ հիմնադրամը:
2 տարի անց մենք այն կգնենք` 1 դեղաչափի համար վճարելով 4,5 դոլար, որը մի քանի անգամ էժան է եվրոպական որոշ երկրների մատակարարվող պատվաստանյութից: Առաջին փուլով կպատվաստվեն դեռահասները, հետագայում պատվաստումը հասանելի կդառնա նաև ավելի բարձր տարիքի աղջիկների համար:
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)