Հոլիվուդի առաջին կինոստուդիաներից՝ «Paramount Pictures». դարպասից այն կողմ
- Hi! Welcome to Paramount Pictures!
- Hi! How are you?
- Where are you from, guys?
- Oh! From Armenia? Is it in Russia? Gorbachov! Spasibo! Mmm... Kremlin!!!
- No, no, bro, I know Armenia, it's a little country. I know Armenians. We have Little Armenia here, in Los Angeles! Bareeeev, vontses?!
«Paramount Pictures»-ի մուտքի մոտ այսպես դիմավորեցին կինոստուդիայի 2 աշխատակիցները՝ տեղալով հարցերի տարափը: Հենց Քրիս Հանթն էլ, որն այդքան լավ գիտե՝ ինչպես ողջունել հայերեն, իր «ռուսախոս» գործընկերոջը հորդորեց սպասել հաջորդ հյուրերին, իսկ ինքը սիրով ստանձնեց մեր ուղեկցորդի դերը «Paramount Pictures»-ի բարձր պարիսպներից ներս:
Այս նստարանին էր նստած Ֆորեսթը, որը պատահական անցորդներին պատմում է իր ամբողջ կյանքը՝ գուցե պարզունակ, բայց յուրօրինակ ու մարդկային արատներին անտեղյակ իր աշխարհընկալմամբ ու մեկնաբանությամբ: Նստարանն այժմ «Paramount Pictures»-ի հուշարձաններից մեկն է:
Այժմ այդ բարձրության շնորհիվ Հոլիվուդի ընդհանուր ֆոնին կարելի է որոշել «Paramount Pictures»-ի տեղը: Ջրի ցիստեռնն այսօր չի օգտագործվում, բայց քաղաքային իշխանությունն այն հատուկ պահպանում է՝ որպես Հոլիվուդի խորհրդանշաններից մեկը: Այս մինիքաղաքը Հոլիվուդի կենսագրության անբաժան մասն է, որի խորհրդանշանին պատկերված լեռան գլխին ծագում ու մայր են մտնում ամերիկյան կինեմատոգրաֆի բոլոր ժամանակների աստղերը:
- Shshnorrrhakalutiun!,- մեզնից սովորած հայերեն նոր բառն է դժվարությամբ արտաբերում Քրիսը:
Նա «Paramount Pictures»-ում սպասում է իր աստղին, որը կլուսավորի սկսնակ
ռեժիսորի միտքն ու մի օր իրեն էլ հռչակ կբերի: Մենք արդեն ունենք այդ օրվա բանկետի հրավերը:
Հեղինակ՝ Լիլիթ Սեդրակյան, ԱՄՆ
NewMag #02
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)