BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս ընտրել և որտե՞ղ ցանել օծանելիքը. բույրի կա

Ինչպե՞ս ընտրել և որտե՞ղ ցանել օծանելիքը. բույրի կայունության գաղտնիքները

Օծանելիքն անտեսանելի, բայց շատ կարևոր աքսեսուար է: Առանց բույրի կերպարը կիսատ է: Իվ Սեն Լորանն ասում էր, որ նույնիսկ ամենաշքեղ հագուստին գոնե մեկ կաթիլ օծանելիք է պետք:  

Բույրի ընտրությունը


Կարևոր է հասկանալ, որ պարֆյումը տարբեր է լինում: Տարբեր են ոչ միայն բրենդները, տարբեր են լինում նաև պարֆյումերային յուղերի խտությունները, ուժգնությունն ու թուլությունը:
Օծանելիք (Parfum) – Ամենախտացված, կայուն ու թանկ տեսակն է: Հոտավետ նյութերի տոկոսը 20-ից մինչև 30% է:  Խորհուրդ է տրվում օգտագործել ձմռանն ու երեկոյան ժամերին:
Պարֆյումերային ջուր (Eau de Parfum) –Ավելի թեթև պարֆյումն է` ընդգծված միջին նոտաներով, բայց կայունությամբ  օծանելիքին գրեթե չի զիջում: Պարֆյումերային ջուրը նաև ցերեկային օծանելիք են կոչում:  Հոտավետ նյութերը կազմում են 12-20%:
Արդուզարդի ջուր (Eau de Toilette) –Օծանելիքի թեթև տեսակն է: Հոտավետ նյութերը 8-ից 10% են: Այս ջուրը պակաս կայուն բույր ունի, պետք է օգտագործել օրը մի քանի անգամ:
Օդեկոլոն (Eau de Cologne) –Սա ամենաթույլ բույրն ունի: Բուրումնավետ նյութերի քանակն ընդամենը  3-ից  8% է: Այսպիսի պարֆյում հիմնականում օգտագործում են տղամարդիկ: Բույրը հազիվ է զգացվում:
Պարֆյումի բույրի կայունության վրա ազդում է օգտագործված փունջը: Մշկընկույզի, «chypre»-ի ու բնափայտի հոտերն ավելի կայուն են, քան ծաղկային, ցիտրուսային ու ծովային հոտերը:

Ինչպե՞ս ճիշտ օգտագործել օծանելիքը


Երբ անկրկնելի Կոկո Շանելին հարցրել են, թե որտեղ է պետք ցանել օծանելիքը, ասել է` այնտեղ, որտեղ ուզում եք, որ համբուրեն: Իրականում, օծանելիքը պետք է քսել կամ ցանել բազուկին, ականջի բլթակին, արմունկի ծալքին, վզին ու կոկորդին: Սրանք զարկերակային կետերն են, այս հատվածներում արյունատար անոթները մաշկին մոտ են, ջերմաստիճանն այդ հատվածներում ավելի բարձր է: Այս ամենը նպաստում է, որ բույրը բացահայտվի ու տարածվի: Ուշադրություն դարձրեք, որ այս կանոնները վերաբերում են օծանելիքներին: Որպես կանոն, դրանք լինում են փականների վրա ապակե փայտիկով ֆլակոններով: Ի դեպ, պետք է ընտրել հենց այս տարբերակները և ոչ թե մատների համար նախատեսված բարձիկով տարրաները:   Պարֆյումերային ու արդուզարդի ջրերի դեպքում, պետք է ցանել ու կանգնել բույրի ամպի մեջ:

Եւս մի քանի խորամանկություն



  • Ցանեք մեկ կաթիլ օծանելիք կամ օծանելիքային ջուր սանրի վրա: Մազերը երկար են պահում բույրը:

  • Մարդկանց մեծ մասը օծանելիքը ցանում է վերջում, երբ հագնված ու շպարված է: Այսպես, բույրը երկար չի մնում: Պարֆյումը պետք է ցանել լոգանքից անմիջապես հետո: Եթե լոգանք ընդունել չեք հասցրել, պարֆյումի կետերին նախապես պետք է քսել վազելին, հետո նոր միայն` օծանելիքը:

  • Բամբակե դիսկերը թրջեք սիրելի օծանելիքով, այն պահեք պայուսակում կամ գրպանում: Այն կուժեղացնի բույրը ու կտարածվի նաև իրերի վրա:

  • Հետևեք օծանելիքի պիտանելիության ժամկետին: Մի թողեք օծանելիքը լոգարանում: Այն պետք է պահել տուփի մեջ եւ տարածքում, որտեղ ոչ շոգ է, ոչ էլ ցուրտ:

  • Երբ երկար ժամանակ նույն օծանելիքն եք օգտագործում, կարող եք այնքան սովորել այդ բույրին, որ հոտն ավելի ու ավելի թույլ կթվա: Հիշեք նաև, որ օծանելիքը, երբ, իսկապես, ձերն է, ինքներդ այն կարող եք չզգալ: Եթե զգում եք ձեր օծանելիքի հոտը, կամ այն շատ է, կամ էլ` ձերը չէ:

Տարածել