Ձմեռվա ամենակրեատիվ գողությունը. Նուբարաշենից հեռախոսով առևանգել են 100 տուփ օծանելիք
Գողին նույնիսկ Նուբարաշենը չի պահի: Վերջին շրջանում հաճախացել են դեպքերը, երբ Նուբարաշենից բջջայինի ու սոցցանցերի միջոցով կազմակերպում են գողություններ, շանտաժ ու խարդախություն: Ահա այդպիսի դեպք էլ տեղի է ունեցել վերջերս:
Ի՞նչ է եղել
Oծանելիքի խանութ է զանգահարում մարզպետարանի մի աշխատակից և ասում, որ, մարզպետարանում կազմակերպված միջոցառման մասնակիցների համար ցանկանում է բանկային փոխանցման միջոցով օծանելիք գնել: Նա խանութի հետ պայմանավորվում է վճարել անկանխիկ:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն տաքսու վարորդը մոտենում է խանութի աշխատակցին, փոխանցում պատվիրատուի, փակ ծրարը, վերցնում փաթեթավորված օծանելիքը և հեռանում։ Հետո պարզվում է, որ նա վերցրել է 5 մլն դրամ արժողությամբ տարբեր տեսակի 100 տուփ օծանելիք։
Ի՞նչ է պարզվում
Վարորդի հեռանալուց կարճ ժամանակ անց պարզվում է, որ ներկայացված վճարման անդորրագիրը կեղծ է։ Իրավապահները շատ արագ հայտնաբերում են տաքսու վարորդին ու կեղծ անդորրագիր պատրաստողին:
Պարզվում է՞ այս խարդախության հեղինակը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավորներից մեկն է: Նա դատապարտված է թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով:
Հենց այս կալանավորը հեռախոսի միջոցով ու ազատության մեջ գտնվող հանցակիցների օգնությամբ ստեղծել է խումբ շատ պարզ շղթայով. Ինքը զանգում է, պայմանավորվում, երկրորդը պատրաստում է անդորրագիրը, երրորդը` զբաղվում օծանելիքով: Այս պատմության մեջ իրավապահները դեռ ճշտում են վարորդի մասնակցության չափը:
Այստեղից հետևություն. Եղեք միշտ զգոն
Եթե ձեզ սոցիալական որևէ կայքի միջոցով ծանոթանալու կամ ընկերանալու հայտ են ներկայացնում, մի շտապեք պատասխանել, անծանոթ ու կասկածելի զանգերին մի հավատացեք, ճշտեք զանգողի ով լինելը, զանգելու նպատակը, փողոցում կամ հասարակական վայրերում ուշադիր եղեք, թե ում հետ եք ծանոթանում , ինչ նպատակով:
Կարդա նաև
Տեղի ունեցավ Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Արդեն 5-րդ անգամ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ Newmag-ն անցկացրեց Ձմեռային փառատոնը (լուսանկարներ)
Winterfest / Read The Best. Փետրվարի առաջին շաբաթ օրն այցելեք Գրքի և արվեստի փառատոն (տեսանյութ)
Գիրք նվիրելու տոնին ընդառաջ Երևանում կանցկացվի Գրքի և արվեստի 5-րդ փառատոնը (անոնս)