BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ի՞նչ կլինի, եթե լեզվական սխալների համար պատգամավոր

Ի՞նչ կլինի, եթե լեզվական սխալների համար պատգամավորները տուգանվեն. newmag-ի էքսպերիմենտը ԱԺ-ում

Ինքնագովեստից, դեմագոգիայից ու լեզվակռիվներից բացի՝ Ազգային ժողովի պատերը երբեմն լսում են նաև հայոց լեզուն չաղավաղելու կոչեր։ Տարօրինակ է, բայց այդպես է։ Դաս տվողը, սակայն, խորհրդարանի նախկին մանկավարժ խոսնակը չէ։ Հակառակը, նաև նրան են դաս տալիս որոշ պատգամավորներ։ Տարին մեկ անգամ` Մայրենի լեզվի միջազգային օրը՝ փետրվարի 21-ին, նախկին դասատու Արամ Մանուկյանը իշխանավոր գործընկերներին սովորեցնում է տարրական բաներ:

Չպետք է ասել «գրանցվել է 108 պատգամավորներ», ճիշտ տարբերակն է՝ «գրանցվել է 108 պատգամավոր»: « Ըստ ինձ» չասել, ասել «ըստ իս»։ «Ամենալավագույն» բառ չկա, պետք է ասել «լավագույն»։ «Հույսով եմ» չէ, այլ «հուսով եմ», ու վերջապես` «ավելնորդ» չէ, ամոթ է...

Բաց դասերը խորհրդարանում այնքան սովորական են, որ պատգամավորներին չզարմացրեց լրագրողի հորինած լուրը, թե իրենք շուտով օրենք են ընդունելու, ըստ որի՝ լեզվական սխալների համար պատգամավորները կտուգանվեն։ Օրենսդիրները հարցը շատ լուրջ ընդունեցին ու ամենայն լրջությամբ էլ պատասխանեցին:
Էլինա Վարդանյան, ԲՀԿ. «Եթե այդպիսի օրենք ընդունվի, ես չեմ պատկերացնում՝ ինչպես է դա տեխնիկապես կիրառվելու։ Եթե սահմանվի պարտավորություն, պետք է սահմանվի նաև պատասխանատվություն։ Այս հարցում ես՝ ձեռնպահ»։
Նաիրա Զոհրաբյան, ԲՀԿ. «Ի՞նչ լեզվական՝ գրավո՞ր, թե՞ բանավոր։ - Պատգամավորների ելույթների ժամանակ։ - Եթե անգամ այդպիսի բան լինի, 131 պատգամավորից առնվազն 101-ն ամեն օր տույժ–տուգանքի տակ կընկնեն»։
Արտակ Զաքարյան, ՀՀԿ. «Քաղաքական գործընթացների հետ դա չի կարելի համադրել։ Տերմինաբանությունը ևս ենթարկվում է գլոբալիզացիայի կանոնների, օրենքի տրամաբանությո՛ւնը չեմ հասկանում։ Վերապահումներ շատ կլինեն այդ հարցում։ Լեզվի անաղարտությունը պետք է պահվի, բայց պարտադիր չէ դա օրենքով կարգավորել»։
Առաքել Մովսիսյան, ՀՀԿ. «Ֆսյո, ասել եմ՝ Սամոն (Սամվել Ալեքսանյանը) 500 ա ուզում, ես ասում եմ՝ 1000 դոլար։ Տո՛ւ՝ ասեմ»:

#newmag67

Տարածել