«Որոգայթ Փառաց»-ից մինչև ԱԺ 5-րդ գումարում. Քանի՞ Խորհրդարան է ունեցել ՀՀ-ն
Խորհրդարանական կառավարման գաղափարը հայ իրականության մեջ սկզբնավորվել է XVIII դարի վերջին: Առաջին անգամ սահմանադրական հանրապետության և խորհրդարանական կարգի մասին հիմնական դրույթները ձևակերպել է Շ.Շահամիրյանը՝ 1773-ին՝ իր «Որոգայթ փառաց» աշխատությունում:
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ
[caption id="" align="aligncenter" width="300"]ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի ընտրությունները տեղի են ունեցել 1995թ. հուլիսի 5-ին, ընտրվել է 190 պատգամավոր` 150 մեծամասնական և 40 համամասնական ընտրակարգով: 5 տոկոսի սահմանագիծը հաղթահարել է 5 կուսակցություն, որոնց միջև տեղերը բաշխվել են հետևյալ կերպ. «Հանրապետություն» միավորում` 50 տոկոս (20 պատգ.), «Շամիրամ»` 20 տոկոս (8 պատգ.), ՀԿԿ` 15 տոկոս (6 պատգ.), ԱԺՄ` 7,5 տոկոս (3 պատգ.), ԱԻՄ` 7,5 տոկոս (3 պատգ.):
ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի աշխատանքները սկսվել են 1995թ. հուլիսի 27-ին և ավարտվել 1999թ. հունիսի 9-ին: Գումարվել են 9 հերթական, 12 արտահերթ նստաշրջան, 64 հերթական, 14 արտահերթ և 2 հատուկ նիստ: Առաջին գումարման Ազգային ժողովն ընդունել է 302 օրենք, որոնցից 144-ը` «մայր», իսկ 158-ը` փոփոխություններ ու լրացումներ գործող օրենքներում: Վավերացվել է 154 միջազգային պայմանագիր: Ընդունվել է 658 որոշում, որոնցից 331-ը` նորմատիվային, 327-ը` արձանագրային:
ՀՀ 2-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ
[caption id="" align="alignright" width="288"]ՀՀ երկրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները տեղի են ունեցել 1999թ. մայիսի 30-ին: Ըտրվել է 131 պատգամավոր`75 մեծամասնական և 56 համամասնական ընտրակարգով: 5 տոկոսի սահմանագիծը հաղթահարել են 6 կուսակցություն եւ դաշինք, որոնց միջև տեղերը բաշխվել են հետեւյալ կերպ. «Միասնություն» դաշինք` 41,69 տոկոս (29 պատգ.), ՀԿԿ` 12,09 տոկոս (8 պատգ.), «Իրավունք եւ միաբանություն» դաշինք` 7,96 տոկոս (6 պատգ.), ՀՅԴ` 7,86 տոկոս (5 պատգ.), «Օրինաց երկիր» կուսակցություն` 5,28 տոկոս (4 պատգ.), ԱԺՄ` 5,17 տոկոս (4 պատգ.):
Ազգային ժողովի 129 պատգամավորներից կուսակցական էին 76-ը, անկուսակցական` 53-ը: Ըստ կուսակցական պատկանելության` պատգամավորների կազմը հետևյալն էր. ՀՀԿ` 24 պատգամավոր, ՀԺԿ` 8, ՀՅԴ` 8, ՀԿԿ` 7, «Օրինաց երկիր»` 7, ԺԴԿ` 6, ԱԺՄ` 4, «Ազգային միաբանություն» ՀՔԿ` 3, «Հանրապետություն»` 2, ՍԻՄ` 2, ԱԺԴ` 1, ԱԺԿ` 1, «Առաքելություն» ՀՔԿ` 1, Գիտաարդյունաբերական եւ քաղաքացիական միություն` 1, ՀՀՇ` 1:
[caption id="" align="alignright" width="277"]1999թ. հոկտեմբերի 27-ին` Ազգային ժողովի եռօրյայի վերջին օրվա նիստին` Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, խորհրդարանի նիստերի դահլիճ ներխուժեցին հինգ զինված անձինք եւ կրակ բացել Ազգային ժողովի պատգամավորների ու կառավարության անդամների վրա: Զոհվել են Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո ՀՀ Նախագահի հրամանագրով 1999թ. նոյեմբերի 2-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում ընտրվել է Ազգային ժողովի նոր ղեկավարություն: Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Արմեն Խաչատրյանը:
[caption id="" align="alignright" width="279"]ՀՀ երկրորդ գումարման Ազգային ժողովը աշխատանքը սկսել է 1999թ. հունիսի 10-ին և ավարտեց 2003թ. մայիսի 14-ին: Գումարվել են 9 հերթական, 22 արտահերթ նստաշրջան, 61 հերթական, 11 արտահերթ եւ 1 հատուկ նիստ: Ազգային ժողովն ընդունել է 543 օրենք, որոնցից 170-ը` «մայր», իսկ 373-ը` փոփոխություններ ու լրացումներ գործող օրենքներում: Վավերացվել է 243 միջազգային պայմանագիր: Ընդունվել է 1290 որոշում, որոնցից 342-ը` նորմատիվային, իսկ 948-ը` արձանագրային:
ՀՀ 3-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ
[caption id="" align="alignright" width="269"]ՀՀ 4-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ
ՀՀ չորրորդ գումարման ԱԺ ընտրությունները տեղի են ունեցան 2007թ. մայիսի 25-ին: Ընտրվել է 131 պատգամավոր` 90 համամասնական և 41 մեծամասնական ընտրակարգով: Աշխատանքները սկսվել են 2007թ. հունիսի 7-ին, ավարտվել 2012թ. մայիսի 31-ին:
[caption id="" align="alignright" width="283"]2007թ. հունիսի 7-ին Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Տիգրան Թորոսյանը: 2008թ. սեպտեմբերի 29-ին Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Հովիկ Աբրահամյանը : 2011թ. նոյեմբերի 14-ի նիստում Հ. Աբրահամյանը հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ շտաբը գլխավորելու պատճառով վաղաժամկետ վայր է դնում խորհրդարանի նախագահի իր լիազորությունները: 2011թ. Դեկտեմբերի 6-ին ԱԺ նախագահ է ընտրվել Սամվել Նիկոյանը:
ՀՀ չորրորդ գումարման խորհրդարանում ստեղծվել է պատգամավորական 5 խմբակցություն` ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, «Ժառանգություն»: Այս խմբակցությունները ստեղծվել են 2007թ. հունիսի 7-ին: Դրանցում չի ընդգրկվել 11 պատգամավոր:
[caption id="" align="alignleft" width="273"]Ազգային ժողովը չորրորդ գումարման ընթացքում ընդունել է 1410 օրենք, որոնցից 94-ը «մայր» օրենքներ են իսկ 1316-ը` փոփոխություններ և լրացումներ արդեն գործող օրենքներում: Ընդունված օրենքներից 207-ի հեղինակները Ազգային ժողովի պատգամավորներն են, 1203-ի հեղինակը կառավարությունն է:Ընդունվել է 1574 որոշում, որոնցից 329-ը նորմատիվային, իսկ 1245-ը` լոկալ: Վավերացվել է 214 միջազգային պայմանագիր:
ՀՀ 5-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ
[caption id="" align="alignright" width="297"]Հինգերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները տեղի են ունեցել 2012թ. մայիսի 6-ին, ընտրվել է 131 պատգամավոր` 90 համամասնական և 41 մեծամասնական ընտրակարգով: Ստեղծվել են պատգամավորական 6 խմբակցություններ`ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ՀՅԴ և «Ժառանգություն»:Դրանցում չի ընդգրկվել 2 պատգամավոր: 2014թ. ապրիլի 13-ին ՀՀ Նախագահի հրամանգրով Հովիկ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ վարչապետ: 2014թ. ապրիլի 29-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Գալուստ Սահակյանը: