ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Մեծ հոբելյանի հետքերով. պարող բռնցքամարտիկը կամ Ալ

Մեծ հոբելյանի հետքերով. պարող բռնցքամարտիկը կամ Ալի՝ աշխարհի արքան

newmag-y-n

Այս շաբաթ բռնցքամարտի աշխարհում ամենամոգական հոբելյաններից էր։ Ուղիղ 50 տարի առաջ տեղի ունեցավ Ալիի ու Ֆրեյզերի մենամարտը։ 

Անպարտելիների հանդիպմանը սպասում էին ոչ միայն բռնցքամարտի երկրպագուները, այլ նաև սպորտից գլուխ չհանողները: Մուհամեդ Ալին և Ջո Ֆրեյզերը 50 տարի առաջ ստորագրեցին դարի մարտի մասին պայմանագիրը: Աշխարհի բռնցքամարտի նախկին և ներկա արքաների հանդիպման տոմսերը նախապես էին սպառվել, ավելի քան 35 երկրներում երկրպագուները մարտը ուղիղ եթերով էին հետևում ու սատարում: 

Նախքան մարտի օրը հակառակորդները պայքարում էին գրային հարթակում՝ մամուլում: Հասկանալով մարտի կարևորությունը՝ Մուհամմեդը փորձում էր ամեն կերպ խոցել Ֆրեյզերին սկզբում դեռ մամուլում։ Նա մրցակցին անվանում էր «անճոռնի», «գորիլլա» և «Քեռի Թոմ»:

Սկսվեց մարտը. սկիզբն անցավ հավասար պայքարում։ Ակնհայտ էր, որ Մուհամմեդը չէր կարողանում պահել Ֆրեյզերին հեռավորության վրա՝ անընդհատ ուժեղ հարվածներ բաց թողնելով մարմնին։ Մենամարտի կեսից Ալին սկսեց պաշտպանվել, ընթացքում մրցակցի ականջին բղավելով. 

Մի՞թե դու չգիտեիր, որ ես աստվածն եմ։

Մուհամմեդը կանխատեսել էր իր հաղթանակը 6-րդ ռաունդում, բայց փոխվեց խաղի կանոնները: Մարտը հաղթեց Ջո Ֆրեյզերը: Արդեն հանդիպման վերջում Մուհամմեդը ուժերի վերջին ճիգերով էր առաջ գնում: Ֆրեյզերը օգտվեց  առիթից և դիպուկ հարված հասցրեց նրա գլխին, Ալին փռվեց ռինգում: Շատերին թվաց, թե նա այլևս չի բարձրանա, բայց Մուհամմեդը վեր կացավ, մարտն ավարտեց ոտքի վրա։ Ֆրեյզերը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ և Ալիին առաջին անգամ իր պրոֆեսիոնալ կարերիայի ընթացքում պարտության մատնեց։ 

Ես մարտի էի դուրս գալիս, որպեսզի արժանանամ աշխարհի չեմպիոնի կոչման, որպեսզի կարողանամ դուրս գալ փողոց և ասեմ այն, ինչ գալիս է մտքիս: Ես ուզում էի գնալ գործազուրկ մարդկանց մոտ, որոնց համար թմրանյութն ու աղքատությունը իրենց առօրյա կյանքի անբաժան մասն էին: Ես ուզում էի չեմպիոն դառնալ, ով հասանելի էր բոլորի համար: Ես հույս ունեի ոգևորել ուրիշներին, որպեսզի նրանք սկսեին տնօրինել իրենց ճակատագիրը և ապրեին հպարտ ու նպատակասլաց- մարտից հետո ասաց Մուհամմեդ Ալի։

Յուրաքանչյուր ոլորտում էլ կան անհատականություններ, որոնք տարիների ընթացքում դառնում են ոգեշնչման աղբյուր: Օրինակ ֆուտբոլում Պելեն է, բասկետբոլում՝ Մայքլ Ջորդանը, գոլֆում՝ Թայգեր Վուդսը: Նրանց հռչակը կապված չէ միայն մարզական ժառանգության հետ. նրանք դաստիարակել են սերունդներ, ավելի պոպուլյար դարձրել մարզաձևը, սովորեցրել ունենալ բիզնես մտածողություն և այդ ամենը զուգահեռել հաջողակ կարիերայի հետ: Բռնցքամարտում այդ բացառիկ տեղն ու անունը Մուհամեդ Ալիինն է:

Ես ասում եմ ձեզ այսօր, ես դեռևս մեծագույնն եմ ամբողջ պատմության մեջ: Այլևս երբեք չասեք, որ ես կպարտվեմ: Երբեք ինձ չդարձնեք անդերդոգ, քանի դեռ հիսունս չի բոլորել, - լրագրողներին ասել է Մուհամմեդ Ալին։

Ալին ամբողջ կյանքում կտրականապես դեմ էր ռասային անհավասարությանը ԱՄՆ-ում: 1950 թվականի սկզբին Լուիսվիլում տարածված էր ռասայական անհավասարությունը, որը մեծ ազդեցություն թողեց տասը տարեկան Ալիի անձի ձևավորման վրա։ Հետագայում նա հիշում էր, որ շատ է եղել, որ քնելուց առաջ լաց է եղել նրա համար, որ չէր հասկանում, թե ինչու էին հասարակության մեջ սևամորթներին երկրորդական տեսակի մարդիկ համարում։

Երբ ես նայում էի ինձ հայելու մեջ, ես հպարտ էի նրանով ինչ տեսնում էի, բայց կային շատ սևամորթ մարդիկ, ովքեր չէին ուզում լինել այն, ինչ կային: Փոքրիկ սևամորթ երեխաները ինչ-որ մեկին նմանվելու օրինակ չունեին: Մենք չունեինք ոչ մի հերոս, ով մեզ նման լիներ: Նույնիսկ Հիսուսը միշտ սպիտակամորթ էր նկարների մեջ… Այնուհետև ես նկատեցի, որ բոլոր նկարներում հրեշտակներն էլ սպիտակամորթ էին»,- ասել է Ալի։

Ալին դարձավ սևամորթների ու սպիտակամորթների կուռքը: Բռնցքամարտի արքան: Նա հավասարություն պահպանելու ուղերձներ էր տարածում, բռնցքամարտը քարոզում էր որպես ոչ միայն առողջ ապրելակերպ, այլև որպես սևամորթների ու սպիտակամորթների մեջ հավասարություն մտցնելու հույժ կարևոր գործիք: Ալին 60-ականներին դարձավ սեգրեգացիայի դեմ պայքարի ամենաբարձր ձայներից մեկը:

Մուհամեդ Ալիի մասին հոդվածները մինչև այսօր էլ մամուլի առաջին էջերին են, գրքրեը բեսթսելլերների առաջատարը:  Բոլոր ժամանակների մեծագույն մարզիկի մասին պատմող գիրքի հայերեն տարբերակը մեկ տարի առաջ ներկայացրել էր Newmag-ը. «Ալի. Աշխարհի արքան»: Սպորտային բեսթսելլերը ներկայացնում է Ալիի անցած ճանապարհը՝ Լուիսվիլի, Կենտուկիի մարզադահլիճներից մինչև Սոնի Լիստոնի և Ֆլոյդ Պատերսոնի հետ պատմական մրցամարտեր:

Newmag-ը Ալիի մասին երկու տասնայկից ավելի գրքերից  ընտրել է Դեյվիդ Ռեմնիքի աշխատանքը: Հեղինակը կարողացել  է դրամատիկ ու խորապես նկարագրել Ալիին և նրա ժամանակաշրջանը: Հատուկ հայ ընթերցողի համար Newmag-ի հրատարակչական թիմը կատարել է 200-ից ավելի ծանոթագրություն՝ հնարավորություն տալով հասկանալ Ալիի ժամանակաշրջանը, բռնքամարտը և այն տերմինները, որոնք հեղինակը կիրառել է: Հայերեն տարբերակում թարմացվել է գրքում ամփոփված վիճակագրությունը: 

Գրքում մանրամասն նկարագարված է Ալիի առաջին մենամարտը, ռինգում նրա հաջող հարվածները ու թե ինչպես հաղթեց Սոնի Լիսթոնին: Սա գիրք է ռասայական խտրականության և դրա դեմ Ալիի պայքարի մասին:

Այս գիրքը ամուր կամքի, անկոտրում ոգու և անարդարության դեմ պայքարող մարդու մասին է։ Մարդ, որը դարձավ 20-րդ դարի ամենաճանաչելի դեմքերից մեկը, որը իր կենդանության օրոք արդեն լեգենդ էր և որի կենսագրությունը միահյուսվել է համաշխարհային պատմության հետ։ Այս գիրքը հերոսի վերելքի մասին է, դեպի առասպել ու լեգենդ։

 

Տարածել

Ալի. Աշխարհի արքան
Ալի. Աշխարհի արքան

Դեյվիդ Ռեմնիք

6800 ֏

Նկարագրություն

Մուհամեդ Ալին, որը դեռ հայտնի էր որպես Կասիուս Քլեյ, 1964-ի փետրվարի 25-ին ռինգ մտավ Սոնի Լիստոնի հետ: Ալիին համարում էին նյարդայնացնող ու տարօրինակ մարզիկ, որը մենամարտում էր պարելով ու չափազանց շատ էր խոսում: Վեց ռաունդից հետո Ալին ոչ միայն ծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն էր, այլև «նոր տեսակի սևամորթ», որը կարճ ժամանակ անց վերափոխելու էր Ամերիկայի ռասայական քաղաքականությունը, զանգվածային մշակույթը և հերոս լինելու մասին պատկերացումները: Ոչ ոք չի կարողացել Դեյվիդ Ռեմնիքից ավելի վառ, դրամատիկ ու խորապես նկարագրել Ալիին և նրա ժամանակաշրջանը, որին նա շունչ ու ոգի է տվել։ Պատմելով Ալիի անցած ճանապարհի մասին՝ Լուիսվիլի, Կենտուկիի մարզադահլիճներից մինչև Սոնի Լիստոնի և Ֆլոյդ Պատերսոնի հետ պատմական մրցամարտերը, Ռեմնիքը ստեղծել է նմանը չունեցող հարուստ կտավ: Նա հիանալիորեն կարողանում է փոխանցել սուր լեզու ունեցող մարզական լրագրողների և մարդասպան գանգստերների, մռայլ Լիստոնի, վախեցած Պատերսոնի, հանդուգն Նորման Մեյլերի և առեղծվածային Մալքոլմ Իքսի կերպարները: «Աշխարհի արքան» գիրքն արժանին է մատուցում բոլոր ժամանակների մեծագույն մարզիկին և հզոր էներգիայով օժտված անձանցից մեկին՝ ընդգծելով նրա արագությունը, վայելչությունը, քաջությունը, հումորի զգացումը և հզոր ոգին: