[Բեռլինալե - 2017] Առաջին տպավորությունները Սալի Փոթերի «Խնջույքից». Բրիտանական այս տարվա թերևս լավագույն ֆիլմը
«Խնջույքը» (բնօրինակով The Party) կարելի է անվանել կամերային պիես, սև ու սպիտակ, ֆիլիգրանե օպերատորական ձևաչափով ստեղծած ոճային խոսակցական դրամա-կատակերգություն՝ չեխովյան և ագաթաքրիսթիական երանգներով։ Գլխավոր հերոսուհին՝ Ջանեթը (Քրիսթին Սքոթ Թոմաս) ամբիցիոզ և նպատակասլաց քաղաքական գործիչ է, որը վերջապես ստացել է իր երազանքի նախարարական աթոռն ու այդ առիթով գողտրիկ առանձնատանը հավաքել է ամենամտերիմներին։ Ընկերական հավաքույթի խոհանոցային պատրաստություններն ժամանակ առ ժամանակ ընդհատվում են Ջանեթի բջջայինին եկող զանգերով, ինչից պարզ է դառնում, որ Ջանեթը դավաճանում է ամուսնուն (Թիմաթի Սփոլ)։
«Ես քեզ սիրում եմ, բայց եթե դու իրոք ցանկանում ես ղեկավարել այս երկիրը, մենք պետք ինչ-որ բան անենք մազերիդ հետ»-հայտնում է սրամիտ Էյփրիլը նորընտիր նախարար Ջանեթին։ Եվ իրոք, կինը ոչ մի բանից կարող է պատրաստել երեք բան՝ սանրվածք, աղցան և սկանդալ։ «Խնջույքի» ժամանակ երեք բաղադրիչներն էլ առկա են։
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան