[InterPress] Փաշինյանի հաղթանակը կունենա՞ դրական հետևանք Հայաստանի համար
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին կոնսոլիդացրեց իր իշխանությունը, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ մեծամասնության քվեները արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացավ քվեների 70 տոկոսը, իսկ չափավոր ընդդիմադիր երկու այլ կուսակցություններ հաղթահարեցին 5 տոկոսանոց շեմը խորհրդարան մտնելու համար: Արդյունքը լեգիտիմացրել է Փաշինյանի դիրքերը իշխանության գալուց յոթ ամիս անց եւ նոկաուտային հարված հասցրել նախկին իշխող Հանրապետական կուսակցությանը, որը ստացել է քվեների ընդամենը 4.7 տոկոսը:
Չնայած հայ հանրության շրջանում մեծ ժողովրդական աջակցությանը՝ Փաշինյանի գործողությունները մինչ օրս սահմանափակ էին խորհրդարանի պատճառով, որտեղ Սարգսյանի հանրապետական կուսակցությունը ուներ 101 տեղանոց Ազգային Ժողովի մանդատների կեսը, իսկ «Քաղաքացիական պայմանագիրն»՝ ընդամենը 9: Այս իրավիճակը Հայաստանի վերջին շրջանում խորհրդարանական համակարգի անցման բարդությունների հետ մեկտեղ, ավելի խորացրեց հայ հասարակության խորը բեւեռացումը եւ ընդգծեց օրենսդիր մարմնի անհրաժեշտությունը, որը կարտացոլի երկրի նոր քաղաքական իրողությունը:
Կարդացեք նաև.
Փաշինյանը չի մոնոպոլիզացնի հայկական հեղափոխությունը
Փաշինյանը փոփոխության մանդատն ապահովելու եզրին է
Հայաստանում կա՞ն օլիգարխներ: Տերմինաբանական բանավեճի քաղաքական ենթատեքստը
Ժողովրդի կամքի հազվագյուտ հաղթանակը, որն ավարտվեց նոր, ավելի ժողովրդավարական կառավարության ձեւավորմամբ, նախադեպ ստեղծեց նախկին խորհրդային պետությունների համար: Ի տարբերություն Վրաստանի կամ Ուկրաինայի՝ Հայաստանը շարունակեց տնտեսապես եւ անվտանգության հարցերով սերտորեն համագործակցել Ռուսաստանի հետ: Փաշինյանի կառավարությունը պարզ հասկացրեց, որ այդ հարաբերություններում ռազմավարական տեղաշարժ չի լինի, չնայած Մոսկվայից կախվածության նվազեցման անհրաժեշտությանը:
Շարունակությունը՝ interpress.am-ում
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
«Բարի լույսի» տաղավարում հյուրընկալել են «Մթության մեջ տեսնող տղան» վեպի հեղինակին՝ Ռասա Բուգավիչուտե–Պեցեին (տեսանյութ)
Մայիսը սկսվում է գրքով․ Կիրակի տեղի կունենա «Երազի գիրք» 5-րդ մանկական փառատոնը (տեսանյութ)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)