BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Անգլիայում բացահայտել են մանկապիղծների ցանց, բայց

Անգլիայում բացահայտել են մանկապիղծների ցանց, բայց 2012-ից նրանց չեն կարողանում բռնել

Աղջիկը բողոքել է սեռական բռնության դեմ. Ռոթերհեմ 2014 թվական


Անգլիայի Յորկշիր նահանգի հյուսիսային փոքր քաղաքներում տասնամյակներ շարունակ գործել է մանկապիղծների ցանց, որի անդամները հիմնականում եղել են Պակիստանից:  Հետաքննությունն ընթանում է 2012 թվականից: Հետաքննողների թիվը չի բավականացնում, այդ պատճառով էլ շատ հանցագործներ մնում են ազատության մեջ, իսկ տեղային իշխանությունները մեղադրվում են անգործության մեջ:

Սեռական բռնություն տասնամյակներ շարունակ


Ռոթերհեմը քաղաք է հյուսիսային Յորկշիրում, որի բնակչությունը, բացառությամբ արվարձանների, 100 հազար և ավելի է: Դեռ 1980-ական թվականների վերջերին Ռոթերհեմի ոստիկանությունը սկսեց տեղեկություններ ստանալ Պակիստանի ազգային փոքրամասնությունների մասին, որոնք մանկատներից երեխաների էին բռնաբարել:  Մանկատան աշխատակիցները նույնիսկ սկսել են իրենց սեփական հետաքննությունը, բայց դա ոչնչի չի հանգեցրել: Ժամանակ առ ժամանակ քաղաքում ձերբակալվել են կասկածյալներ անչափահասների հետ, բայց դրանք եղել են եզակի դեպքեր, և ոստիկանությունը կազմակերպված սեռական բռնության ոչ մի դեպք չի հայտնաբերել: 1997 թվականին տեղական իշխանությունները ստեղծեցին օգնության ծրագիր անչափահասների և կանանց համար, որոնք ենթարկվել էին սեռական բռնության և ներգրավվել մարմնավաճառության մեջ: Եթե ծրագրի սկզբնական շրջանում նրանք օգնում էին մեծահասակ մարմնավաճառներին, երկուհազարականների սկզբներին նրանց դիմում էին նաև անչափահաս աղջիկներ: Նրանք պատմում էին, որ իրենց հետ ծանոթացել են մեծահասակ տղամարդիկ, որոնք  քաղցր, թմրանյութ, խմիչք են հյուրասիրել, հետո՝ բռնաբարել: Նրանց սպառնացել և արգելել են պատմել բռնաբարության մասին, պահանջել են ալկոհոլի դիմաց անծանոթների հետ սիրով զբաղվել:
Նրանց սպառնացել և արգելել են պատմել բռնաբարության մասին, պահանջել են ալկոհոլի դիմաց անծանոթների հետ սիրով զբաղվել:

Երբեմն զոհերը հավատում էին, որ տղամարդկանց հետ կարող են ինչ-որ հարաբերությունների մեջ լինել: Նրանք հիմնականում 25 տարեկան էին և լավ ապահովագրված, թանկարժեք մեքենաներ էին վարում: Դեռահասներին դուր էր գալիս նրանց հետ ժամանակ անցկացնել: Տղամարդիկ օգտվում էին սրանից և ստիպում էին նրանց սիրով զբաղվել անծանոթների հետ՝ այդպիսով «ապացուցելով» իրենց սերը: Մի քանի դեպքերում նրանց տանում էին այլ քաղաքներ, այդ թվում նաև Լոնդոն, որտեղ նրանց բռնաբարում էին միանգամից մի քանի տղամարդ:

Ոչ ոք հետաքննություն չէր ուզում


Ոստիկանությունը երկար ժամանակ ամբողջական հետաքննություն չէր սկսել՝ ելնելով մի քանի պատճառներից: Առաջին հերթին ապացույցները չէին հերիքում: Դեռահասները, ովքեր որոշել էին օգնություն խնդրել վախեցել էին հայտնել բռնաբարողների անունները իրենց կյանքի հանդեպ ունեցած վախից, իսկ ոստիկանությունում մտածել էին, որ սեռական հարաբերությունները տեղի են ունեցել հոժարակամ (համաձայն բրիտանական օրենսդրության այդ տարիքը 16 է):
Երկրորդ հերթին թե՛ ոստիկանները, թե՛ տեղական իշխանությունները վախենում էին ինչ-որ մեկին մեղադրել ռասիզմի մեջ: Ոչ ոք չէր ցանկանում երիտասարդ փոքրամասնություններին մեղադրել սեռական շահագործման մեջ՝ չնայած, որ նման խմբերը ոչ միայն Ռոթերհեմում կան, այլև Անգլիայի այլ քաղաքներում:
Թե՛ ոստիկանությունը, թե քաղաքային իշխանությունները հրաժարվել էին հետաքննությունից, քանի որ չէին ուզում գործ ունենալ անապահով ընտանիքների և մանկատան երեխաների հետ: Նրանց համարում էին «փչացած»: Ինչպես պատմում է տուժածներից մեկը նա և նրա ընկերուհիները եղել են «փոքրիկ հանցագործուհիներ»:
2012-ին ամեն ինչ փոխվեց, երբ «The Times»-ը հրապարակեց մի շարք նյութեր Ռոթերհեմում կատարվածի մասին: Այնուհետև ձևավորվեց անկախ հանձնաժողով՝ հետաքննելու առնվազն 1400 բռնաբարության և անչափահասների մարմնավաճառության մեջ ներգրավման դեպքեր: Նրանց գլխավորում էր պրոֆեսոր Ալեքսիս Ջեյը: Հենց նրանց հաջողվեց պարզել, որ ոստիկանությունը ուսումնասիրել է աղջիկներին մարմնավաճառության մեջ ներգրավման մասին հայտարարությունը, իսկ տեղային հասարակական ծառայությունները հազվադեպ բացառությամբ չէին օգնել նրանց: Ջեյի հետաքննությանն օգնել է «Risky Business» կազմակերպությունը, որը օգնել էր մարմնավաճառության մեջ ներքաշված աղջիկներին: Հենց այդ կազմակերպության աշխատակիցների հավաքած տվյալներն էլ հիմք դարձան Ալեքսիս Ջեյի հետաքննության համար և որպես ապացույց ծառայեցին անչափահասներին ապօրինի մարմնավաճառության մեջ ներգրավման գործի համար: Ըստ հետաքննության պակիստանցի հանցավոր խմբերը բռնաբարել էին, ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ:
Ըստ հետաքննության պակիստանցի հանցավոր խմբերը բռնաբարել էին, ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ:

Նրանց զոհերը հիմնականում սպիտակամորթ աղջիկներ էին կամ ասիական ծագումով բրիտանուհիներ: Ջեյի հետաքննությունը հանգեցրեց քրեական գործերի: Հյուսիսային Յորքշիրում երեխաների առևանգման գործընթացն սկսվել է 2013-ին, 2015-ի վերջում ընդունվել են առաջին դատավճիռները 10-ից մինչև 35 տարի ժամկետով: Այդ գործով դատապարտյալների ընդհանուր քանակը կազմում է ավելի քան 20 մարդ՝ հաշվի առնելով տուժածների մեծ քանակը, հանցագործներից շատերը մինչև հիմա գտնվում են ազատության մեջ:


Կարդացեք նաև.



Ոստիկանությունը բավարար միջոցներ չունի


Ռոթերհեմում երեխաների առևանգման քրեական գործի հետաքննություն Մեծ Բրիտանիայի համար նախադեպային էր: Վերջին տվյալների համաձայն  տուժել Է1510 աղջիկ, կասկածյալների թիվը 110  է: Գրեթե բոլորը պակիստանցիներ են:
5 տարում ոստիկանությանը հաջողվեց զրուցել 260 զոհերի հետ: Նրանք հիմնականում կանայք էին: Հետաքննությանը մասնակցել են 144 ոստիկաններ, բայց հետաքննության ներկայացուցիչները վստահ են, որ դա բավական չէ. նրանց հարկավոր է ևս 100 մարդ, որպեսզի հասնեն մինչև վերջ:
Նրանց հարկավոր է ևս 100 մարդ, որպեսզի հասնեն մինչև վերջ:

Ռոթերհեմի հետաքննության շնորհիվ հանցագործությունների քանակն աստիճանաբար նվազել է, բարեփոխվում են դեռահասների օգնության համար սոցիալական ծառայությունները

Թարգմանիչ՝ Սոնա Մկրտչյան


MEDUZA

Տարածել