JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Մատիտը. առակ, որը պետք է իմանա յուրաքանչյուրը

Մատիտը. առակ, որը պետք է իմանա յուրաքանչյուրը

 Մինչև մատիտը տուփի մեջ դնելը մատիտների Վարպետը ասաց նրան.


 
– Կա հինգ բան, որ դու պետք է իմանաս, մինչև ես քեզ կուղարկեմ մեծ Աշխարհ: Միշտ հիշիր դրանք և դու կդառնաս ամենալավ մատիտը, որը կարող ես լինել:
Առաջին. դու կարող ես ստեղծել հրաշալի բաներ, բայց դա միայն այն դեպքում, երբ թույլ տաս, որ ինչ-որ մեկը պահի քեզ իր ձեռքում:
Երկրորդ. ամեն անգամ, երբ քեզ ստիպված լինեն սրել, դու անասելի ցավ կզգաս, բայց հիշիր՝ դա նրա համար է, որ դու ավելի լավը դառնաս:
Երրորդ. դու պետք է կարողանաս ուղղել քո գործած սխալները:
Չորրորդ. քո ամենաարժեքավոր մասը միշտ քո ներսում կլինի:
Հինգերորդ. ինչ մակերևույթի վրա էլ որ քեզ օգտագործեն, դու միշտ պետք է կարողանաս թողնել քո հետքը: Անկախ այն վիճակից, որ դու գտնվում ես, դու միշտ պետք է շարունակես գրել:
Մատիտը հասկացավ ամեն ինչ ու խոստանալով հետևել Վարպետի խորհուրդներին՝ ճանապարհ ընկավ դեպի Աշխարհ:

Տարածել