Newmag summer fest-ին տեղի կունենա «Մարդիկ և մեքենաները» գրքի «Люди и машины» ռուսերեն հրատարակության շնորհանդեսը (թրեյլեր)
2022-ին Newmag-ի ձմեռային փառատոնին տեղի ունեցավ «Մարդիկ և մեքենաները» գրքի շնորհանդեսը: DataArt-ի գործակցությամբ ստեղծված հրատարակությունը ներկայացնում է հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը: Իսկ ամառային փառատոնին տեղի կունենա գրքի ռուսե
«Մարդիկ և մեքենաները» գրքի նախատիպը ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող DataArt-ի «Հայաստանի մաթեմատիկական մեքենաներ» վիրտուալ ցուցահանդեսն է, որը պատմում է 1956 թ. բացված Մաթեմատիկական մեքենաների երևանյան գիտահետազոտական ինստիտուտի, հայ ինժեներների ու նրանց ստեղծած հաշվիչ տեխնիկայի մասին: Հետո արդեն Ալեքսեյ Պոմիգալովը, Ալեքսանդր Անդրեևը, Իլյա Կորոբովը գրել են գիրք:
Հետազոտական աշխատանքի սկիզբը 2019-ն էր: Հարցազրույցների ընթացքում ինժեներների, նախագծողների, ծրագրավորողների պատմություններից ոգեշնչված՝ այդ ամենի հիման վրա ստեղծեցին ցուցահանդեսը: Դրա հիման վրա ստեղծված գիրքը պատմում է, թե ինչպես փոքր Հայաստանում զարգացան գերժամանակակից ինստիտուտները և մշակութային վերափոխումների պայմաններում սկսվեց 2-րդ հանրապետության ֆիզիկամաթեմատիկական ու ինժեներական վերածնունդը:
«Մարդիկ և մեքենաները» գրքի հրատարակությունից հետո այն մեծ արձագանք ստացավ ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում: Հենց DataArt-ի նախաձեռնությամբ էլ հրատարակվել և ամառային փառատոնին կներկայացվի գրքի ռուսերեն հրատարակությունը: Գրքում
«Люди и машины» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Երազ այգում, հուլիսի 16-ին, ժամը 14:00-ին, Ground Hall սրահում: Մուտքն ազատ է:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան