Հենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներ
Գլխավոր Լուրեր

Արշավիր Մինասարյան. Հայկական շուկան շատ փոքր է անը

Արշավիր Մինասարյան. Հայկական շուկան շատ փոքր է անընդունելի խաղի կանոնների համար

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2016-ի փետրվարի 23-ին  «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ին ճանաչեց որպես գերիշխող դիրք ունեցող. ավելին, վերջինս նաև արձանագրեց, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն չարաշահում է իր գերիշխող դիրքը: Նշենք, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանվեց  50 մլն դրամով: Բանն այն է, որ «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ի կողմից  ՀՀ  ՏՄՊՊՀ-ին դիմելու պատճառ են հանդիսացել «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի սննդի սպասարկման տարածքում գործունեություն ծավալող թվով 11 ընկերությունները, որոնք հրաժարվել և մինչ օրս հրաժարվում են ձեռք բերել և իրացնել «ՊեպսիԿո» ապրանքային նշանով ապրանքներ: Մինչդեռ այդ բոլոր օբյեկտներում լայնորեն ներկայացված են «Կոկա-Կոլա» ընկերության ըմպելիքները:
Պարզվել է, որ «Կոկա-Կոլան» զեղչերի, ակցիաների կամ այլ շահավետ պայմանների միջոցով պարտադրում է և /կամ շահագրգռում է, որ տասնյակ տնտեսվարող սուբյեկտներ իրացնեն միայն իր արտադրանքը: Օրինակ՝ ընկերության ֆիրմային սառնարաններն անհատույց տրամադրվում են տնտեսվարողներին, ինչը տնտեսապես շահավետ է, քանի որ սառնարանի ձեռքբերման և վարձակալության համար լրացուցիչ ծախսեր չեն կատարում: Ընկերությունն արգելում է, որ իր սառնարաններում թեկուզև շատ փոքր քանակով ներկայացված լինեն այլ ըմպելիքներ, հակառակ դեպքում կիրառում է որոշակի խիստ միջոցներ:
Լուսանկարները՚ Աղվան Ասոյանի


newmag #70, հունիս / հուլիս

Տարածել