Անձնական կարգապահության 18 կանոն․ ի՞նչ անել, դժվար իրավիճակներում
- Խոսքի տերը եղեք: Հատկապես երբ խոսքը վերաբերում է հեռախոսազանգին:
- Ժամանակը չի՞ բավականացնում: Ուշանո՞ւմ եք: Տեղեկացրե՛ք մարդկանց:
- Հոգածությամբ վերաբերվեք այլոց երազանքներին և նույն վերաբերմունքին կարժանանան ձեր երազանքները:
- Դժվար պահին լքած մարդկանց հարկ է դուրս մղել ձեր կյանքից:
- Ծնողները միշտ ձեր կողքին են: Հաճախ ենք թերագնահատում նրանց ընկերակցությունը ու չենք էլ նկատում: Չարժե այդպես վարվել: Ցավոք, մի օր նրանք առհավետ լքելու են ու ժամանակն էլ ետ բերել չի լինելու:
- Հարգալից հրամանատարներին ամրոցներ են հանձնվել: Քաղաքավարի՛ եղեք, ու ձեր առջև շատ դռներ կբացվեն:
- Հեռուստացույցը թմրեցնում է ուղեղը, ճնշում կամքը: Լավ կլինի՝ առհասարակ չմիացնել:
- Սովորեք գրագետ խոսել ու գրել:
- Սխալները հնարավոր է ուղել, եթե միայն ընդունում ես:
Կարդացեք նաև․
- Ինչպե՞ս սովորել չուշանալ աշխատանքից․ ահա 3 օգտակար խորհուրդ
- Ինչպե՞ս համացանցում ճիշտ պատասխանել մեկնաբանություններին
- «Ջոբսի կանոնները»․ ինչպե՞ս էր մուլտիմիլիոնատերը գտնում կրեատիվ գաղափարներ
- Անիմաստ է խնդիրներից ու ձախողումներից գանգատվել: Բոլորը, կարելի է ասել, թքած ունեն:
- Ասեկոսեներ մի՛ տարածեք ու մի՛ էլ հավատացեք դրանց:
- Օրը բացվում է, բարին՝ հետը: Չես կարողանում իրավիճակից ելք գտնել՝ պառկիր ու քնիր: Ենթագիտակցությունն ինքը ելք կգտնի:
- Մի՛ սևեռվեք նույնի վրա: Առաջ: Քանզի դանդաղելը մահու պես է:
- Կարևոր չէ՝ որքան է լուրջ եղել ձեր վիճաբանությունը: Անձերի մի՛ անցեք ու պարկեշտության սահմանը մի՛ անցեք: Վեճը կհանդարտվի, հավանաբար կհաշտվեք, իսկ, այ, խոցող բառերը պատնեշի պես դեռ շատ կկանգնեն ձեր միջև:
- Երբեք մի՛ ստեք: Սուտը սուտ է ծնում ու հիասթափություն:
- Մի՞տք եք հղացել՝ գրի առեք:
- Առաջին հերթին ամենաանցանկալի գործն արեք:
- Ոչ ոք ոչ մեկի ոչինչ պարտք չէ. ահա կյանքի “դառը” ճշմարտությունը: Ընտելացե՛ք դրան՝ աստիճանաբար բառապաշարից հանելով «պարտք» բառը: Այլապես ինքներդ պարդերի մեջ կթաղվեք:
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)