FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ն ու Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը հրատար

Newmag-ն ու Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը հրատարակել են ճարտարապետ Ֆենիքս Դարբինյանի մասին մենագրությունը (թրեյլեր)

newmag-y-n

Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի նախաձեռնությամբ Newmag-ը հրատարակել է Կարեն Բալյանի «Ֆենիքս Դարբինյան. Քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» մենագրությունը։ Այս գրքով մեկնարկում է «Հասրաթյան» մատենաշարը։ Ճարտարապետության տեսաբան, մոդեռնիզմի պատմության մ

Ֆենիքս Դարբինյանի վախճանից հետո պրոֆեսոր Կարեն Բալյանը ճարտարապետի մասին մի հոդված է հրապարակում՝ «Քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» վերնագրով: Հոդվածը Երևանի Խանջյան  փողոցի պուրակի Մեծ գեղարվեստական շատրվանի մասին էր՝ Վարպետի վերջին խոշոր ստեղծագործության։ Հենց այդ գլխագիրն էլ դարձավ գրքի վերնագիր:

1960-ականների ազգային զարթոնքի շնորհիվ ծնվեց հայկական ճարտարապետության ավանգարդը: Հեղինակային խմբի դեկավարը Ֆենիքս Դարբինյանն էր՝ հայկական մոդեռնիզմի փառավոր սերնդի վարպետների գլխավոր դեմքերից։

            

Ֆենիքս Դարբինյանի հարուստ ստեղծագործական ուղին սկիզբ է առել ցայտաղբյուրի՝ուսանողական փոքր նախագծից և ավարտվել Երևանը գեղեցկացնող Մեծ շատրվանի կառուցմամբ։ Իսկ առաջին  բարձրահարկը «Անի» հյուրանոցն է, վերջինը՝ Մետրոպոլիտենի վարչության շենքը։ Մետրո կառուցելու գաղափարը Գրիգոր Հասրաթյանինն էր, Դարբինյանը նախագծեց Բարեկամություն կայարանը: Այն կոչվեց Բարեկամություն, որովհետև այդպես էր այն  ժամանակ  կոչվում Բաղրամյան պողոտան։

Նա դարձավ Գրիգոր Հասրաթյանի գաղափարի՝ մեծ ազգային «Նախագիծ 2750»-ի իրագործման դերակատարներից, քաղաքապետի ճարտարապետական թիմի կարևոր դեմքերից մեկը:

1950-ականների սկզբին Երևանի ծայրամաս համարվող Կիևյանը մի քանի տարում դարձավ կենտրոնական փողոց։ Խոշոր նախագծի՝ Կիևյանի նախագծմանը՝ բնակելի շենքերով, մասնակցել է Ֆենիքս Դարբինյանը: Նրա  ձեռագիրը  կարելի  է  տեսնել նաև 70 տարի առաջ կառուցված Փակ շուկայի ֆասադին՝զարդանախշ շքամուտքին։ Կամարաձև վիտրաժը, որը հուշարձան-շենքի ամենատպավորիչ ճարտարապետական  լուծումն  է։ Նրա  համար ստեղծագործական  առանձնահատկություն դարձավ մետաղի հետ աշխատանքը, որով Ֆենիքս Դարբինյանն առանձնանում էր իրգործընկերների՝ հայ մոդեռնիստների շարքում։

 

                  

Իր մասնագիտության մեջ շատ բազմակողմանի էր. տիրապետում էր քարից և բետոնիցկառուցելու հմտությանը, գերվարպետորեն էր գործածում մետաղի ճկունությունը, տիրապետում էր մոդեռնիզմի պարզ լեզվի պոետիկային։ Ֆենիքս Դարբինյանի տարածությունը Երևանն էր, և նա այն դարձրեց ավելի գեղեցիկ:Նա դարձավ Գրիգոր Հասրաթյանի գաղափարի՝ մեծ ազգային «Նախագիծ-2750»-ի իրագործման դերակատարներից, քաղաքապետի ճարտարապետական թիմի կարևոր դեմքերից մեկը: «Անին» դարձավ 2750-ի գլխավոր խորհրդանիշներից մեկը։ Հյուրանոցը հին մայրաքաղաքի անունով կոչեցին, երբ Արևմտյան Հայաստանի մասին գրեթե չէին խոսում։ Շենքը բարձրահարկ է, բայց ներդաշնակ է միջավայրի  հետ։ Այդ տարի «Անին» ճանաչվեց ԽՍՀՄ լավագույն կառույցը:

Հենց «Անի» հյուրանոցում էլ այսօր երեկոյան, ժամը 19:00-ին տեղի կունենա գրքի շնորհանդեսը: Հատուկ շնորհանդեսի համար Երևան է ժամանել գրքի հեղինակը` պրոֆեսոր Կարեն Բալյանը:

Տարածել