Ի՞նչ տեսան ու ինչի՞ց զարմացան Հայաստան այցելած չորս երկրների լուսանկարիչները
Երևանում բացված նոր ցուցահանդեսն առաջարկում է ձեզ ճանապարհորդություն դեպի Արևելյան գործընկերության երկրներ:
«Թեքեյան կենտրոնում» ցուցադրվում է մոտ 60 աշխատանք՝ ընդգրկելով ճարտարապետական հուշարձանների, մշակութային ավանդույթների, արգելոցների և իհարկե, մարդկային պատմությունների թեմաներ:
Աշխատանքների հեղինակները հայտնի և սկսնակ լուսանկարիչներ են Արևելյան գործընկերության 5 երկրներից՝ Բելոռուսից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից և, իհարկե, Հայաստանից: Հատկանշական է, որ նրանք կարող են ներկայացնել ոչ միայն սեփական երկիրը, այլ նաև իրենց անսովոր հայացքը հարևան երկրների վերաբերյալ:
Ցուցահանդեսի լուսանկարները ներկայացնում են Արևելյան գործընկերության երկրները՝ իրենց առանձնահատկություններով, բազմաթիվ, դեռ չբացահայտված անկյուններով, անսպասելի հանդիպումներով, պատմություններով և ճակատագրերով:
Ցուցադրվող աշխատանքների մեծամասնությունը արված են «Արևելյան գործընկերության իմ երկիրը» թեմայով ֆոտոպլենեռի ընթացքում: Նկարահանումները անցկացվել են 2014-ին, տարածաշրջանի յուրաքանչյուր երկրում, համանուն մրցույթների, ինչպես սկսնակ, այնպես Էլ արհեստավարժ լուսանկարիչների մասնակցությամբ:
Ցուցահանդեսի նպատակն է պատասխանել այն հարցին, թե ինչպես են տեսնում Հայաստանը Արևելյան գործընկերության երկրներում:
Երևանից բացի, նման ցուցահանդեսներ կբացվեն Մինսկում, Կիևում, Քիշնևում և Թբիլիսիում մայիսի վերջին և հունիսի սկզբին: Դրանց կազմակերպումը «Արևելյան գործընկերության Իմ երկիրը» մրցույթների և փոխայցերի իրականացումը հնարավոր է դարձել «ՈՒշադրություն ժպիտ» նախագծի շնորհիվ, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի շրջանակներում:
[caption id="attachment_17723" align="aligncenter" width="878"]
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)