BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Լուսանկար գողանալու գինը․ ինչպե՞ս պայքարել

Լուսանկար գողանալու գինը․ ինչպե՞ս պայքարել

Լուսանկարիչները պայքարում են իրենց նկարների հեղինակային իրավունքները պաշտպանելու համար, սակայն կան բլոգերներ, ովքեր օգտագործում են ինչ նկար պատահի` չպահպանելով լուսանկարի հեղինակային իրավունքը: Մինչդեռ պետք է նախապես պայմանավորել լուսանկարչի հետ` իր լուսանկարը հրապարակելու համար:
Ամերիկացի լուսանկարիչ, լրագրող Ադամ Կաց-Սիդինգին հենց այս խնդիրն է անհանգստացնում: Եվ նա սկսել է պայքարել դրա դեմ: Ամերիկյան մամուլի դեպքում ավելի հեշտ է. կարելի է զանգահարել և ասել, որ ավելացնեն հեղինակի անունը կամ պարզապես չհրապարակեն լուսանկարը: Բլոգային ոլորտն անվերահսկելի է այդ տեսանկյունից:



Կարդացեք նաև.



Պայքարի առաջին միջոցը բողոքի տեքստը կազմելն էր: Եվ Ադամը գրեց. «Լուսանկարիչները կարող են մտնել մեկնաբանությունների բաժին և գրել «Ոչ մի անվճար նկար», եթե բլոգերի մոտ տեսնեն լուսանկար, որի համար բլոգերը չի վճարել կամ չի նշել լուսանկարչի անունը»:
Ադամ Կաց-Սինգը նշում է մեկ օրինակ, որը բացահայտում էր բլոգերի «գողանալու գինը»: Մի անգամ հաջողվել էր բլոգերին «բռնացնել» ստելու պահին. նա ասել էր, թե շահույթ չի ստացել, բայց դրանից 11 օր առաջ տված հարցազրույցում նշել էր, որ մեկ օրում 110 հազար դոլար եկամուտ էր ունեցել` գրելով նորաձևության ինդուստրիայի մասին:
Լուսանկարիչները փորձեցին պայքարի այլ տարբերակ. նկարները հրապարակելիս չէին նշում բրենդի, մոդելի անունը, նույնիսկ եթե նա ունենար 5մլն հետևորդ: Հետո էլ միասնական հաղորդագրություն ուղարկեցին ֆոտոներ թռցնելու մոլուցքով տառապող բլոգերներին: Մեծ հաշվով ոչինչ չփոխվեց, բայց սա ճիշտ ուղղությամբ արված քայլ էր: Պետք է կարողանալ հասկանալ կատարված աշխատանքի արժեքը, եթե ոչ` գինը:



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել