BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Ֆոտոռեպորտաժ] Լուսանկարներ Շառլ Ազնավուրի «La Boh

[Ֆոտոռեպորտաժ] Լուսանկարներ Շառլ Ազնավուրի «La Bohème. Անցած օրեր» գրքի շնորհանդեսից և «Տարեք ինձ» երգի պրեմիերայից

newmag-y-n

Հոկտեմբերի 8֊ին Փարիզ հյուրանոցում մեծ հանդիսավորությամբ Newmag-ը ներկայացրեց Շառլ Ազնավուրի «La Bohème. Անցած օրեր» գրքի հայերեն թարգմանությունը։ Սա Ազնավուրի արդեն 6֊րդ հուշագրությունն է, որ հրատարակչությունը թարգմանում ու հրատարակում է հայերեն։ Երեկոյի

Շառլ Ազնավուրի այս ծավալուն ինքնակենսագրականն անցած օրերի մասին է՝ բացառիկ հուշերի մանրամասներով։ Առաջին անգամ գրում է իր սիրելի կանանց, որդու անժամանակ մահվան։

 

                                                                                                                                    

«La Bohème. Անցած օրեր» գիրքը Համլետ Գասպարյանի թարգմանական վերջին  գործն էր։ Նա մահացավ շնորհանդեսից երկու շաբաթ առաջ։ Դիվանագետ-թարգմանչի վերջին գրքին ծանոթանալու եկել են ոչ միայն հարազատները, այլև գործընկերները: Նրա հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգեցին ներկաները։

 

Համլետ Գասպարյանը վերջին տարիներին ՀՀ նախագահի  խորհրդականն էր։ Գործընկերոջ՝ Տիգրան Լիլոյանի խոսքով, Գասպարյանի աշխատանքները բոլոր բնագավառներում աչքի են ընկել կատարելությամբ։

 

Սամվել Գասպարյանն է։ Ազնավուրյան շարքի թարգմանիչ֊խմբագիրը։ Նա նաև թարգմանել է «Մնա» երգը հայերեն, որի պրեմիերան տեղի ունեցավ մայիսի 22֊ին՝ Ազնավուրի ծննդյան օրը՝ «Հայրս՝ այդ հսկան» գրքի շնորհանդեսի հետ։

 

Այսուհետև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի «Տարեք ինձ» երգը կհնչի նաև հայերեն։ Նախաձեռնությունը Newmag հրատարակչությանն է, կատարում է Շուշան Պետրոսյանը։ Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ երգի ու տեսահոլովակի պրեմիերան։

 

Երաժշտական պրոդյուսերը Մարտին Միրզոյանն է, խոսքերի թարգմանությունը Պերճ Թյուրաբյանի։ Տեսահոլովակի ռեժիսորը Հարություն Շատյանն է։

   

Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանի խոսքով, «Տարեք ինձ» երգի դիտումները յուրաքանչյուր ժամ ավելանում են հազարով։

Երեկոյին ներկա էր նաև ՀՀ֊ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը։ Ըստ Անն Լույոյի, Ազնավուրը հուզիչ ու տպավորիչ է հնչում նաև հայերեն։

 

Ազնավուրյան ամբողջ շարքի ու նաև տեսահոլովակների անփոփոխ գործընկերը հայ-ֆրանսիական Ամունդի Ակբա ընկերությունն է: Ընկերության գործադիր տնօրեն Ժան Մազաջյանը վստահ է՝ նաև այս գրական նախագծերով են ամրացնում հայ-ֆրանսիական կապերը։

  

Երեկոյի ավարտին՝ մեկ գավաթ գինի ու ջերմ զրույցներ։ 

    

  

 

 

 

Տարածել