Հայ դիզայներ. ինչպես նկարել աչք և ձեռք բերել համաշխարհային համբավ (ՖՈՏՈՇԱՐՔ)
11տարեկան էի, երբ «National Geographic» ամսագրում մի նյութ տեսա անցած դարի լեգենդար մարդկանց մասին: Այնտեղ նրանց լուսանկարներն էին՝ ձեռքերն ու աչքերը՝ խոշոր պլանով: Շատ էի տպավորվել՝ հատկապես աչքերի լուսանկարներից: Այդքան մանրամասնորեն տեսնել բիբը, գունային գեղեցիկ անցումները… Ամսագրի այդ նյութը ոգևորված ցույց տվեցի մայրիկիս, որ զարմացնեմ: Նա համաձայնեց. իրոք, գեղեցիկ էին, հավելեց, որ առավել գեղեցիկ է նյութն ամբողջությամբ: Մայրս բացատրեց, որ այդ աչքերն ու ձեռքերը պատմում են իրենց տիրոջ կյանքի մասին:
www.ffffound.com-ում: Դրանից հետո նրա գործերն ակնթարթային արագությամբ դարձան ինտերնետային ամենահայտնի ֆոտոշարքերից: Այդ լուսանկարներն այնպիսի հաջողություն ունեցավ, որ հիմա դժվար է Գուգլում որոնել աչք և Սուրենի ֆոտոներից բացի այլ բան գտնել: Սա ստիպեց լուսանկարչին տեղում չդոփել: Նա սկսեց նկարել կենդանիների աչքեր, որոնք յուրօրինակ էին, և դրանցից մի քանիսը նույնիսկ հայտնվեցին Լյուկ Բեսոնի վերջին` «Լյուսի» ֆիլմում:
Մինչև Սուրենն էլ աչքերի այդպիսի շարքեր արել էին, բայց խոսքը ճիշտ ժամանակ ճիշտ տեղում հայտնվելու, թեման ճիշտ ներկայացնելու ու զարգացնելու մասին է:
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)