[ Ֆոտո-լայֆհաք ] 15 խորհուրդ սկսնակ լուսանկարիչների համար
Քանի որ ինքս էլ սկսնակ լուսանկարիչ եմ և օրվա ընթացքում ստանում եմ բազմաթիվ խորհուրդներ ու քննադատություններ, առանձացրել եմ դրանցից լավագուն 15-ը, որոնք միշտ օգնում են և միշտ ձեռքի տակ են:
- Երբեք մի լուսանկարեք փառքի, ճանաչման կամ եւ մեկ «լայքի» համար: Ճանաչումը գալիս է որակյալ լուսանկարներով: Լավագույն լուսանկարչական տեխնիկան այն է, որն ունեք հիմա ձեր ձեռքի տակ: Վատ լուսանկարներ անում եք դուք, այլ ոչ ձեր տեսախցիկը
- Լավ տեխնիկան դեռ երաշխիք չէ, որ դուք լավ լուսնակարներ կստանաք: Տեսախցիկի հետևում լուսանկարիչն է կանգնած:
- Լավ նախապատրաստվեք սպասվելիք նկարահանմանը: Երբեք մի մոռացեք գիշերը լիցքավորել մարտկոցը: Եթե այդ մասին հիշեք առավոտյան, շատ ուշ կլինի:
- Ծանոթություններ և լավ կապեր հաստատեք ձեր պոտենցիալ գործընկերների (լուսանկարիչներ, մոդելներ) հետ:
- Մի' գերագնահատեք ձեզ:
- Մի համեմատվեք այլ լուսանկարիչների հետ ոչ լավագույն և ոչ էլ վատագույն հատկանիշներով:
- Ստեղծեք ձեր ոճն ու ընտրեք ձեր ուղղությունը: Մի կրկնօրինակեք:
- Հետևեք «Ոսկե հատման» կանոնին:
- «Լավ լուսանկար է» գնահատականն իսկապես լավ լուսանկարին՝ բացառված է
- Եթե Ձեզ գովում են, ասեք շնորհակալություն, ոչ ավելին:
- Միշտ նկարեք RAW ֆորմատով:
- Լուսանկարելիս հիշեք՝ Դուք չունեք նույնիսկ crop-ի իրավունք:
- Տեսախցիկը մաքուր պահեք:
- Եթե որևէ ֆոտոնախագծի միտք ունեք, սակայն ունեք նաև մտավախություն, որ այն չի ստացվի, այնուամենայնիվ, իրականացրեք այն, փարատեք կասկածները:
- Լուսանկարեք ամեն օր և ամբողջ օրը:
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)