[Ֆոտոռեպորտաժ] Newmag-ը` Փյունիկ ճամբարի հատուկ հյուր
Այս weekend-ին Newmag-ին հրավիրել էին Հանքավան՝ Փյունիկ ճամբար: 2015 թվականից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն անցկացնում է «Միասնության ուժը» խորագրով ուսանողական-երիտասարդական հավաք, որը տեղի է ունենում Հանքավանի Պոլիտեխնիկ մարզաառողջարանայ
Արդեն 7 տարի ամռանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը Փյունիկ ճամբարում է հավաքում հարյուրավոր ուսանողների՝ ՀՀ և ԱՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից: Այս տարի ռազմահայրենասիրական միջոցառմանը մասնակցում էր 200 ուսանող: Օգոստոսի 5-ից մինչև 10 նրանք ակտիվ մասնակցել են մարզական, մշակութային, ինտելեկտուալ միջոցառումների, ինչպես նաև կրթական ու գիտական թեմաներով պանելային քննարկումների:

Հայաստանի դրոշի գույներին համապատասխան՝ ճամբարականները բաժանվել էին երեք ճակատի, որոնք կրում են Վիկտոր Համբարձումյանի, Շառլ Ազնավուրի, Արկադի Տեր-Թադևոսյանի անունները:

Ազնավուրի անունը կրող ճակատի պանելային քննարկման հատուկ հյուրերն էին Newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը և փոխտնօրեն Ավետիս Հարությունյանը: Քննարկման ամենաակտիվ մասնակցի համար հրատարակչությունն ուներ անակնկալ՝ Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը:


Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (Անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը