Հարսանիք գրախանութում․ նորապսակ ուսուցիչները լուսանկարվել են գրքերի ֆոնին
Արսենն ու Նինան որոշեցին հարսանեկան ֆոտոնկարահանումն իրականացնել է գրախանութում։ Ուսուցիչ ամուսինների խոսքով, իրենց համար կարևոր է գիրքը և ֆոտոնկարահանումն էլ ցանկացել են իրենց հարազատ միջավայրում անցկացնել։
«Որոշեցինք մեր նորաստեղծ ընտանիքի պատմությունը «գրել» գրախանութից։ Բուկինիստից հաճախ ենք միմյանց համար գրքեր գնում»,- ասել են ամուսինները։
Նման ֆոտոնկարահանում անցկացնելը օրինակ է մյուսների համար։ Երիտասարդ ամուսինները վստահ են, որ իրենցից հետո շատերը կորոշեն այսպիսի սցենարով հարսանեկան արարողություն անցկացնել։
«Հուսով ենք, որ մեր նախաձեռնությամբ կոգևորենք մարդկանց, որ ավելի շատ գիրք կարդան»,-ասել է Նինա Վարդանյանը:
Նորապսակները խորհուրդ են տալիս կարդալ հայ դասականներին, ժամանակակից գրողներին։ Նորապսակները «Բուկինիստ»-ից նվեր են ստացել գրքեր և նվեր քարտ։
[gallery ids="56371,56370"]
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան