FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս պաշտպանվել գրպանահատից

Ինչպե՞ս պաշտպանվել գրպանահատից

Ինչպե՞ս ճանաչել գրպանահատին
Անսխալ առանձնացնել գրեթե հնարավոր չէ: Նույնիսկ փորձառուներին միշտ չի հաջողվում, քանի որ նրանց մյուսներից առանձնացնել հնարավոր չէ: Սովորական արտաքին ունեն, ամենօրյա հագուստով են: Բայց նրանք ունեն ընդհանուր գծեր, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել:


  • «Վազող աչքեր»: Չարամիտը փնտրում է պոտենցիալ զոհին, բայց նաև ուշադրություն է դարձնում, թե արդյոք իրեն չեն հետևում:

  • Ձեռքին պայուսակ կամ տոպրակ կա, որպեսզի թաքցնի ձեռքը:


Գրպանահատը կարող է օգնություն խնդրել, որպեսզի մոտիկանա: Օրինակ, կնոջ ձեռքը բռնի, ասես օգնում է նրան դուրս գալ տրանսպորտից, կամ խանութից դուրս գալիս դուռն է բացում՝ կնոջը թողնելով առաջ:
Գողը ապրանքը վերցնում է երկու մատով կամ պինցետով: Եթե չի ստացվում պայուսակն աննկատ բացել, օգտագործում է սուր կտրող գործիք: Երբեմն գրպանահատները մի քանի հոգով են լինում: Մեկը շեղում է զոհի ուշադրությունը, քանի դեռ մյուսը դատարկում է նրա գրպանները կամ պայուսակը:
Ինչպե՞ս են գրպանահատներն ընտրում զոհին

Թիրախում կանայք, թոշակառուները և դեռահասներն են: Մեծամասամբ գրպանահատներն ընտրում են հենց նրանց, քանի որ այդքան էլ ուշադիր չեն: Գրպանահատի բռնվելու դեպքում էլ չեն կարող անհրաժեշտ դիմադրություն ցույց տալ, որովեհտև ֆիզիկապես թույլ են:


Եթե գրպանահատը գործում է տրանսպորտում, զոհին սովորաբար ընտրում է փողոցում՝ հագուստի միջոցով: Փորձառու գողը մոտավոր որոշում է, թե որքան գումար կարող է լինել նրա դրամապանակում:


Կարդացեք նաև.



Ինչպե՞ս գրպանահատի զոհ չդառնալ

  1. Տնից դուրս գալիս հաշվեք դրամապանակի գումարը: Ավելորդ գումար մի վերցրեք:

  2. Եթե պետք է մեծ գումար վերցնեք, դրամապանակ մի կրեք: Ավելի լավ է դրանք տարբեր տեղերում դնեք: Ցանկալի է, որ մեծ գումարը պահեք պայուսակների կամ հագուստի ներքին գրպաններում:

  3. Մինչև տնից դուրս գալը վստահ եղեք, որ դրամապանակը տեսանելի չէ:

  4. Ուշադիր եղեք, որ պայուսակը փակ լինի, իսկ բազմամարդ վայրում փորձեք պայուսակը ձեզ շատ մոտ պահել՝ աչքի առաջ:

  5. Սուպերմարկետներում պայուսակը գումարի հետ միասին մի դրեք զամբյուղում և այն բաց մի մի պահեք:

  6. Բոլորի աչքի առաջ մի հաշվեք գումարը: Դա կարող է գրավել գողին:

  7. Հասարակական տրանսպորտում հատուկ ուշադրություն դարձրեք հարևան-ուղևորին: Նա կարող է հեշտությամբ ձեռքը տանել ձեր գրպանը և այնտեղից հանել դրամապանակը:

  8. Ուղևորության մեկնելիս վճարվող գումարը նախորոք առանձնացրեք, ոչ թե՝ կանգառում կամ տրանսպորտում:

  9. Եթե տրանսպորտում ինչ-որ մեկը հանկարծ սկսում է հրել ձեզ, մի մոռացեք, որ դա կարող է լինել հնարք, որպեսզի շեղի ձեր ուշադրությունը և գողանա ձեր իրը:

  10. Պայուսակը թևի տակ և առևում պահեք, որպեսզի անընդհատ աչքի առջև լինի: Բջջայինը վերնաշապիկի գրպանում մի պահեք:

  11. Եթե ամեն դեպքում գրպանահատի զոհ եք դարձել, անհապաղ զանգեք ոստիկանություն: Հիշեք, որքան շուտ հայտնեք հանցագործության մասին, այնքան մեծ հնարավորություն կա չարագործին գտնել տաք հետքերով:





Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





LIFEHACKER

Տարածել