Մոռացեք լեզվական խոչընդոտի մասին. Pilot-ը թարգմանում է ձեր խոսքը իրական ժամանակում
Waverly Labs-ի մշակումը վերջնականապես մաքրում է լեզվական սահմանները և կարող է դառնալ ձեր անձնական համաժամանակյա թարգմանիչը օտարերկրացիների հետ զրույցների ժամանակ:
Չնայած ավտոմատ թարգմանության համակարգերի էական առաջընթացին և այնպիսի նոր համակարգերի ստեղծմանը, ինչպիսին Google Translate-ն է, լեզվական խոչընդոտի խնդիրը դեռևս մնում է: Կենդանի շփման համար տեքստային թարգմանիչներն անհարմար են, իսկ ձայնային կառավարման ֆունկցանները բավականաչափ արագ ու որակով չեն աշխատում:
Օտարերկրացիների հետ հաղորդակցությունը պահանջում է գոնե հիմնական արտահայտությունների իմացություն: Բայց նույնիսկ նախապես պատրատվելը երբեմն չի փրկում, քանի որ դա կոնկրետ սցենար է ենթադրում և անիմաստ է դառնում ցանկացած շեղման դեպքում:
Հավանաբար ձեզնից շատերը մտածել են. «Ուր էր, թե մի իր լիներ, որն արագ կթարգմաներ ամեն ինչ, ինչ որ կխոսեին զրուցակիցներդ… »:
Ահա: Նորագույն համակարգ Pilot-ը Waverly Labs ընկերությունից թույլ կտա շփվել տարբեր լեզուներով: Pilot-ը դրվում է զրուցակիցների ակաջների մեջ և իրական ժամանակում թարգմանում խոսքը: Եթե դուք շփվում եք ֆրանսերեն խոսող մարդու հետ, ապա նրա բառերն անմիջապես կթարգմանվեն ձեզ հարազատ լեզվով, օրինակ՝ անգլերեն (այն համակարգի հիմնական լեզուն է): Զրուցակիցն էլ կլսի ձեր խոսքը ֆրանսերեն:
http://www.youtube.com/watch?v=NxZfZPNMgBk
Փողոցում սարքից ունեցող մարդու փնտրել պետք չէ: Գադջեթը առաջարկվում է 2 օրինակով, այնպես որ, դուք կարող եք անհրաժեշտության դեպքում մի օրինակն առաջարկել զրուցակցին:
Թե ինչպես է աշխատում սարքը՝ դեռ չի բացահայտվում: Waverly Labs-ի մշակողնեը միայն հայտնում են, որ գադջեթն օգտագործում է թարգմանության տեխնոլոգիա, որ պահանջում է միացում սմարթֆոնին, որի վրա ֆոնային ռեժիմով միացված է հատուկ հավելված: Հավանաբար հենց այն էլ թարգմանում է ձայնային հաղորդագրությունը, ապա ուղարկում է թարգմանությունը ականջակալին նույն պահին:
Ավտոմատ թարգմանել հնարավոր է անգլերեն, ֆրանսերեն իսպաներեն, իտալերեն և պորտուգալերեն լեզուներով:
Հետագայում հեղինակները խոստանում են ավելացնել լեզուների ցանկը՝ ներառելով եբրաերենը, արաբերենը, գերմաներենը, ռուսերենը և այլ սլավոնական լեզուներ, նաև Հարավարևելյան Ասիայի լեզուները: Եթե թարգմանության կարիք չկա, կարելի է Pilot-ն օգտագործել որպես սովորական Bluetooth սարք և, օրինակ, երաժշտություն լսել: