Pirelli-2017. Ումա Թուրմանը, Նիկոլ Քիդմանը, Ջուլիանա Մուրը` առանց շպարի ու ֆոտոշոփի
Փարիզում ներկայացվել է Pirelli ամսագրի 2017 թվականի համարը: Գերմանացի լուսանկարիչ Փիթեր Լինդբերգը լուսանկարել է 14 դերասանի, այդ թվում օսկարակիր Ալիսիա Վիկանդերին, Քեյթ Ուինսլետին, Նիկոլ Քիդմանին, Լուպիտա Նիոնգոյին, Հելեն Միրրենին, Պենելոպա Կրուզին և Ջուլիանա Մուրին, ինչպես նաև Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի քաղաքագիտության ֆակուլտետի դասախոս Անաստասիա Իգնատովային:
- Որպես լուսանկարիչ, ես պատասխանատվություն եմ զգում այն բանի համար, որպեսզի կարողանամ կնոջը ազատել միշտ երիտասարդ և կատարյալ լինելու մտքերից: Իդեալին, որը հնարել է հասարակությունը, հնարավոր չէ հասնել,- պատմում է իր աշխատանքի մասին Լինդբերգը:
[embed]http://www.youtube.com/watch?v=9LRgzaeyAzg[/embed]
Pirelli-ն ավտոանվադողեր արտադորղ իտալական ընկերություն է: Pirelli ամսագիրը տպագրվում է 1964 թվականից: Մինչև 2016 թվականը, ասմագրի համար հայտնի մոդելները կիսամերկ էին լուսանկարվում: 2016 թվականին ընկերությունը հրաժարվեց նմանատիպ հրապարակումներից, և դրա փոխարեն սկսեց նյութեր հրապարակել ժամանակի ազդեցիկ կանանց մասին, որոնցից էին մոդել Նատալյա Վոդյանովան, երգիծաբան Էմի Շումերը և երգիչ Պատտի Սմիթը:
Nicole Kidman, Հունվար

Robin Wright, Ապրիլ

Julianne Moore, Սեպտեմբեր/հոկտեմբեր

Uma Thurman, Հոկտեմբեր/նոյեմբեր

Կարդա նաև
Տեղի ունեցավ Աշոտ Հայրունիի «Եվրոպային սպասելիս» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Սերունդներ հարաբերությունների, ծնողների և զավակների կապի ու մանկական տրավմաների մասին՝ լատվիական երեք գրողի գործերում (տեսանյութ)
Newmag-ը ներկայացնում է Գուրգեն Պետրոսյանի «Իրավունք առանց պատրանքների» գիրքը (թրեյլեր)
Signature Club․ Newmag-ի գրական համայնքն ազդարարում է նոր գրաշրջանի մեկնարկը (թրեյլեր)