Ծոցագրպանի թաշկինակ կրելու արվեստը. Դասեր «Pitti Uomo»-ից
Աշունը տարատեսակ պիջակներ կրելու լավագույն ամիսն է: Իսկ ինչպե՞ս այդ պիջակները դարձնել հետաքրքիր, ավելի էլեգանտ կամ պարզապես նորովի մատուցել: Այս հարցում մեզ կօգնի փոքրիկ, բայց շատ արտահայտիչ մի աքսեսուար: Խոսքը ծոցագրպանի թաշկինակի մասին է:
«Փաշե» թաշկինակը չպետք է լինի նույն կտորից, ինչ փողկապը, այլ պետք է լրացնի այն: Եթե փողկապ չեք կրում, կարողեք ավելի ակտիվ նշանակություն տալ թաշկինակին և գույնով համապատասխանեցնել մյուս աքսեսուարներին, օրինակ՝ գուլպաներին կամ թևնոցներին:
Ծոցագրպանի թաշկինակը ծալելու մի քանի տարբերակներ կան, որոնց միջոցով կարող եք այս աքսեսուարը ավելի արտահայտիչ կամ, հակառակը, համեստ դարձնել:
Ոճային նոթեր 86-րդ «Pitii Uomo»-ից
Ամենաէլեգանտները ծոցագրպանի «կոմպոզիցիային»` թաշկինակին ավելացնում են նաև բուտոնիեր, գրիչ կամ ակնոց, բայց դա արդեն «բարձրագույն մաթեմատիկա» է: Մի խոսքով, դիմե´ք էքսպերիմենտների և ստեղծագործե´ք՝ Ձեր կոստյումը դարձնելով ավելի հետաքրքիր:
Կարդա նաև
«Բարի լույսի» տաղավարում հյուրընկալել են «Մթության մեջ տեսնող տղան» վեպի հեղինակին՝ Ռասա Բուգավիչուտե–Պեցեին (տեսանյութ)
Մայիսը սկսվում է գրքով․ Կիրակի տեղի կունենա «Երազի գիրք» 5-րդ մանկական փառատոնը (տեսանյութ)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)