Շառլ Ազնավուրի 500 երգերը newmag-ը զետեղել է մեկ բացառիկ ժողովածուի մեջ (տեսանյութ)
09/12/2024
Դարի երգչի 100-ամյակին newmag-ը նրա պոեզիան ու արձակը ներկայացրել էր երկերի բացառիկ երկհատորյակով։ 500 գործ տեղ են գտել մեկ ժողովածուի մեջ։
Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները քսաներորդ դարի պատմությունն են երգերով, մարդկանց ճակատագրերը՝ նոտաներով ու խոհերով, որոնցից 500-ը հենց Դարի երգիչն իր ձեռքով է ընտրել և մեկտեղել է մեկ ժողովածուում` L’Intégrale: newmag-ը դրանք նախ հրատարակեց չորս հատորով, այժմ էլ ընթերցողի սեղանին է դնում մեկ հաստափորգրքով:
Ասեղը ծակեց քո նուրբերակը,
Մաշկդ պայթեցրեց,
Ասեղն հոշոտեց հաշմանդամ դարձած քո թույլ մարմինը,
Մարմինդ խաչվեց:
Այդ ասեղը մեր չիրականացված երազանքների՝
Քեզ ընդմիշտ գամեց գրկում խավարի,
Քեզ կյանքից զրկեց:
Ա՜խ, այդ ասեղը...
Այստեղ ներկայացված են շանսոնյեի ստեղծագործական առաջին լուրջ քայլերից մինչև կյանքի մայրամուտին գրված երգերը. newmag-ի հսկայական աշխատանքի շնորհիվ Հայաստանում։ Ազնավուրին ճանաչեցին խորությամբ` ամբողջ գունապնակով, կյանքի փորձով ու տարիների խորագիտությամբ:
«Մի մանուկ ծնվեց», «Օվսաննա», De profundis !«Փառքքեզ,Աստված», «Տուր մեզ այսօր»` ազնավուրյան արձակը ընթերցելուց հետո այս ստեղծագործությունները կզարմացնեն երկրպագուներին` դրանք Աստծուն փառաբանող, մեղքերի համար թողություն հայցող աղոթք են:
Որքան էլ իր հուշերի գրքերում երբեմն կռիվ է տվել Բարձրյալի հետ, բայց ի վերջո համերաշխ երկխոսել է Աստծո հետ: Գրքում տեղ են գտել Հայաստանին ու Հայոց ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ գործեր, որոնցից մեկը գրել է գրեթե վերջերս՝ 2007-ին,հենց իր քրոջ` Աիդայի հետ և ձոնել դարերի ընթացքում չարիքներին դիմակայող Հայաստանին.
«Ազնավուր. երկերի ժողովածու»-ի գործընկեր՝ Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթ։