Newmag-ը հրատարակել է Արմեն Դավթյանի «Հազարամյակների և օրերի միջով» պոեզիայի ժողովածուն (թրեյլեր)
12/24/2024

Արմեն Դավթյանի «Հազարամյակների և օրերի միջով. ընտիր երկեր» գիրքն ամփոփում է բանաստեղծի «Նորավանք» և «Տեսիլներ մենախցում» ժողովածուները։ Գիրքը հրատարակել է Newmag հրատարակչությունը։
Արմեն Դավթյանը 1980-1990-ականներին խորհրդայինից անկախություն անցման շրջանի հայ պոեզիայի չսպառվող լիցքն էր, որ ոգեշնչել է ոչ միայն ընթերցողներին, այլև նրա սերնդակից հեղինակներին։ Գրողն առաջին քայլերն արել է 1980-ականների սկզբին՝ դառնալով համարձակ ու ինքնատիպ՝ թելադրելով գրական միջավայրում ճաշակ, ընդարձակելով լեզվի ու բանաստեղծական երևակայության սահմանները։
Բանաստեղծ Արմեն Դավթյանը ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի սան է, ուսանել է նաև Գեղարվեստաթատերական ինստիտուտում։ 80-ականների վերջից խմբագիր էր «Գարուն» ամսագրում։ Աշխատել է նաև «Մունետիկ» շաբաթաթերթում, «Անդին» հանդեսում, «Նոր դպրոց» հրատարակչությունում։ Հայաստանի գրողների միության անդամ է 1987-ից:
Հայագետ, շումերագետ, բանաստեղծ, ժամանակակից հայ բանաստեղծության ամենատպավորիչ դեմքերից մեկի՝ Արմեն Դավթյանի «Հազարամյակների և օրերի միջով» բանաստեղծությունների ժողովածուի մեջ տեղ են գտել նրա այն գործերը, որոնք մինչ այդ լույս էին տեսել «Նորավանք» և «Տեսիլներ մենախցում» ժողովածուներով։ Ընտիր երկերը հրատարակվել է Արմեն Դավթյանի ընկերների ֆինանսական աջակցությամբ։
Այժմ Արմեն Դավթյանն աշխատում է Բյուրականի աստղադիտարանի Պատմամշակութայինաստղագիտության բաժնում։ Վերջին տարիներին գրեթե չի ստեղծագործում, փոխարենն ուսումնասիրում է շումերներին և նրանց մշակութային ժառանգությունը։
«Շումերների «Երկրագործական ուղեցույցը» հայերեն է» գրքում Դավթյանը ուսումնասիրելով մ.թ.ա. 18-րդ դարի սեպագիր տեքստը՝ պարզաբանում է, որ հայերենն ու շումերենը ոչ թե սոսկ ընդհանրություններ ունեն, այլ նույն լեզուն են։
Դավթյանը գիտական 4 մենագրություն, 4 տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է։

Արմեն Դավթյան
4800 ֏
Նկարագրություն
Արմեն Դավթյանը ժամանակակից հայ բանաստեղծության ամենատպավորիչ դեմքերից է։ Առաջին քայլերն անելով 1980-ականների սկզբին՝ դարձել է համարձակ ու ինքնատիպ հեղինակ և գրական միջավայրում ճաշակ է թելադրել՝ ընդարձակելով լեզվի ու բանաստեղծական երևակայության սահմանները։ Գրքում ի մի են բերված նրա երկու ժողովածուները՝ «Նորավանք» և «Տեսիլներ մենախցում», որոնք 1980-1990-ականներին դարձել են խորհրդայինից անկախություն անցման շրջանի հայ պոեզիայի չսպառվող լիցքը՝ ոգեշնչելով ոչ միայն ընթերցողներին, այլև նրա սերնդակից շատ հեղինակների։ Գիրքը տպագրության է պատրաստվել հեղինակի 60-ամյակի առիթով։
Կարդա նաև

Արցախցի գրողների մրցույթի արդյունքում հրատարակվեց Հերմինե Ավագյանի «Հրաժեշտի աչքեր» պատմվածքների ժողովածուն (տեսանյութ)

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Newmag-ը և «Թովմասյան» հիմնադրամը հայտարարում են գրական նոր մրցույթ

BOOK DONNATION / 500 ԳԻՐՔ` ՔԱՋԱՐԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏԻՆ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Գրքի շնորհանդես և տարեդարձ մեկ օրում և մեկ վայրում. տեղի ունեցավ Արփի Կարապետյանի գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
