[Նոր խաղ ] Աշխարհն ուղղակի հիվանդացել է «Pokemon GO»-ով
Նրանք աչքը չեն հեռացնում սմարթֆոնից, հապճեպ հագնվում են, արագ դուրս գալիս փողոց և խենթի նման, աջ ու ձախ պտտվում: Որսը սպասում է` կարևորն այն առաջինը գտնելն է: Մոբայլ որսորդները Pokemon GO-ի` խաղացողներն են: Ընդամենը տասը օրում վիրտուալ իրականության տեխնոլոգիայով խաղը դարձավ սոցիալական ֆենոմեն: Խաղաստեղծի շուկայական կապիտալիզացիան վերջին 5 օրում աճել է 7.5 միլիարդ դոլարով: Խաղացողները «գրպանի հրեշներին» որսում են ամենուր՝ ծննդատներում, ռեստորաններում, ոստիկանական բաժանմունքներում:
Pokemon GO-ն թողարկումից հետո կայծակնային արագությամբ առաջին հորիզոնականներ զբաղեցրեց App Store-ում և Google Play-ում: Համաշխարհային սենսացիա դարձած Pokémon-ը խաղում են միլիոնավոր օգտատերեր: Խաղի հեղինակները Nintendo, The Pokémon Company և Niantic ընկերություններն են:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան